Գրքեր

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն է

ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ

ՍՐԲԱԶՆԱԳՈՒՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Վեհափա՛ռ Տեր,

Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ 70-ամյա հոբելյանի առթիվ:

Աստվածային նախախնամությամբ տարիներ առաջ ստանձնեցիք Հայ ժողովրդի հոգևոր առաջնորդությունը` Հայաստանյայց Եկեղեցու պայծառության աստվածահաճո տեսլականով ու նվիրումով: Երկու տասնամյակից ավելի Ձերդ Սրբության նվիրական ջանքերով զորացրիք քրիստոնեական ճանաչողությունը հայ ազգի կյանքում, կարևորեցիք հասակ առնող մեր զավակների հոգևոր կրթությունը՝ սնելով և կրթելով մեր հայրերի հավատքով, քրիստոնեական արժեքներով ու հայրենական ավանդներով:

Վեհափա՛ռ Տեր,

Լիահույս ենք, որ Ձեր իմաստությամբ դեռ երկար տարիներ պիտի առաջնորդեք հավատացյալ հայ ժողովրդին: Վստահ ենք, որ Ձեր գահակալության հաջորդ տարիները ևս նշանավորվելու են եկեղեցաշինությամբ, հոգևոր կյանքի զորացմամբ, Եկեղեցի-Բանակ և Եկեղեցի-Սփյուռք կապի ամրապնդմամբ: Աղոթական հոգով հայցում ենք առ Աստված, որ Տերն աստվածային ներկայությամբ և զորակցությամբ ուղեկից լինի Ձեզ: Երկար տարիների կյանք և բազմաբեղուն գահակալություն պարգևի Ձերդ սրբությանն՝ ի փառս Աստծո, ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Հայաստան աշխարհի:

 

Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծյալ և Սուրբ Աջույն՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

21.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․