Գերաշնորհ Սրբազան հա´յր,
Հանուն Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների, ի խորոց սրտի շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ:
Պատեհ առիթն ունենք վկայելու, որ հանձն առնելով քահանայական ձեռնադրության բարձր պատիվն ու պատասխանատվությունը, Ձերդ Սրբազնության հայրական հոգածու խնամատարությամբ, առաջնորդում եք ամենքիս դեպի նոր արարումներ` ի փառս Աստծո և ի պայծառություն մեր Ս. Եկեղեցու:
Տարբեր բարդ ժամանակներում Ձեր ծառայությունն արդյունավորվել է համայնքաստեղծ ու հովվական կարևոր ձեռքբերումներով և կրթական, մշակութային, ազգային գործունեությամբ: Թող Տերը առավել ուժ ու կորով հաղորդի Ձերդ Սրբազնությանը հովվական ծառայության ու տիրահաճ առաքելության մեջ՝ ի զորացում մեր հայրենիքի և ի պայծառություն առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու:
Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան սուրբ աջոյն: