Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է

Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,

Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականաց դասի և հավատացելոց անունից հղում ենք մեր ջերմագին շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձերդ Սրբազնության ծննդյան տարեդարձի առթիվ:

Ի սրտե մաղթում ենք Ձեզ քաջառողջ, երկար տարիներ, կենաց արևշատություն և արդյունաշատ առաջնորդություն։ Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Ամենակալի զորակցությունը, առատ օրհնություններն ու շնորհները, նաև մշտատև առաջնորդությունը Ձերդ Սրբազնության տիրահաճ առաքելության անխախտ ընթացքի համար: Թող Տիրոջ Սուրբ Աջը մշտապես զորավիգ և օգնական լինի Ձերդ Սրբազնությանը՝ իրագործելու Ձեր եկեղեցաշեն ու ազգօգուտ բազում ծրագրերը՝ ի փառս Աստծո, ի զորացումն Մայր Եկեղեցու և ի շինություն Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր կյանքի:

Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբույր Ձերդ Սրբազնության Սուրբ Աջույն:

 

18.09.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․