Բամբասանքներ

Մի մարդ քայլում էր թաղամասով՝ անիծելով քահանային և նրա մասին տարածելով չար և կեղծ բամբասանքներ: Մի գեղեցիկ օր նա զգաց իր մեղքը և եկավ քահանայի մոտ, որպեսզի ներողություն խնդրի: Նա քահանային ասաց, որ պատրաստ է ամեն ինչի, որպեսզի իր մեղքերին թողություն տրվի: Քահանան նրան ասաց.

- Գնա´ տուն, վերցրո´ւ մի քանի բարձ, քանդի´ր դրանք և փետուրները քամուն տուր: Խնդրանքը բավականին տարօրինակ թվաց մարդուն, բայց այն կատարելը իրենից ոչ մի դժվարություն չէր պահանջում, և մարդը համաձայնվեց: Կատարելով իր խոստումը՝ մարդը եկավ քահանայի մոտ, որպեսզի հայտնի, որ կատարել է նրա ասածը:

- Իսկ հիմա, -ասաց քահանան, - գնա´ և հավաքի´ր բոլոր փետուրները: Չնայած՝ քո զղջումը, ինչպես նաև ցանկությունն ուղղելու քո կողմից պատճառած վնասը, անկեղծ են, բայց փոխհատուցել վնասը, որ բառերն են պատճառում, անհնար է, ինչպես քամուն տված փետուրները:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

10.02.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․