5 Հոկտեմբեր, Շբ
Մի կրոնավոր կար` զգեստով և ոչ թե վարքով, անունով և ոչ թե արդյունավորությամբ, որն մեծապես սովոր էր ամեն տեսակի բամբասանքների: Երբ մահանալու ժամանակը մոտեցավ, նրան հորդորում էին, որ իր հոգու փրկության համար խոստովանի եւ փութաջանություն դրսևորի: Նա էլ պատասխանեց, թե՝
- Դա չե՛մ անի:
-Ինչո՞ւ,- հարցրին նրան:
Ասաց.
- Չեմ կարող:
Եվ երբ այլեզան խոսքերով նրան հորդորում էին, որ գոնե վերջին շնչում ամբողջ ուժով և կատարյալ հույսով Աստծո ողորմությանը դիմի, Փրկչի մարդասիրությունը խնդրի, նա, հանեց լեզուն, մատով հարվածելով նրան` ասաց.
- Ինձ դատապարտեց ամենաչար այս լեզուն:
Այս խոսքերի վրա լեզուն այնքան մեծացավ, որ այլևս բերանում չէր տեղավորվում:
Եվ այս կերպ մեռնելով` բոլոր բամբասողներին կորստյան օրինակ ցույց տվեց:
Հայելի վարուց