Բարի գործերը

Մի մարդ ծերին հարցրեց.

- Ի՞նչ բարի գործ անեմ:

Աբբան պատասխանեց.

- Մի՞թե բոլոր բարի գործերը հավասար չեն: Սուրբ Գիրքն ասում է, որ Աբրահամը հյուրընկալ մարդ էր և Աստված նրա հետ էր: Եղիան լռակյաց էր և Աստված նրա հետ էր: Դավիթը խոնարհ էր և Աստված կրկին նրա հետ էր: Այնպես որ արա այն, ինչ հոգիդ է ցանկանում, կարևորը՝ սիրտդ անաղարտ պահիր:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

17.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․