25 Նոյեմբեր, Բշ
Բաժակամանն արծաթյա կամ ապակյա մի անոթ է: Այն Սուրբ Պատարագի ժամանակ մատուցվող գինու ամանն է կամ շիշը, որը կոչվում է նաև ժամանոց: Այդ անոթի մեջ նախապես լցվում է Սուրբ Պատարագի նյութերից մեկը՝ գինին: Այնուհետև պատարագիչ քահանան Սուրբ Պատարագից առաջ բաժակամանի գինին խաչաձև շարժմամբ հեղում է սկիհի մեջ: Ցանկալի է, որ այդ նպատակով պատրաստվեն հատուկ անոթներ:
Ջահընկալի ձեռնադրության ժամանակ եպիսկոպոսը նվիրյալի ձեռքն է տալիս մի դատարկ բաժակաման՝ իշխանություն տալով նրան պատրաստելու և մատուցելու Սուրբ Պատարագի գինին: