Զղջումով՝ առանց խոստովանության, մեղքերի թողության չեն հասնի: Եվ սա է ցուցանում այս օրինակը: Մի կին, իր մեղքերը խոստովանելիս, մեկը թաքցնում է. խիստ մեծ ամոթից համարձակվում հայտնի դարձնել: Որի համար էլ խղճից մտովի հույժ չարչարվելով՝ եկեղեցի է գնում և ընկնելով Սբ. Սեղանի առաջ՝ ողջ մարմինը արտասուքով ողողելով և մեծ պաղատանքով աղաչում էր Աստծուն, որպեսզի այն մեղքը, որ չէր համարձակվում որևէ մեկին հայտնել, առանց խոստովանության թողնվի իրեն: Երբ երկար ժամանակ այսպես աղոթում էր, այն քահանան, որ այդ ժամանակ եկեղեցում էր, տեսնում է սատանային, որ այս կնոջ վրայով այս ու այն կողմ է թռչում և խնդագին ծիծաղում, ծափ էր տալիս և վաշ- վաշ անում: Դրա համար էլ քահանան երդվեցնում է սատանային մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ ասելով.
- Ով՛ պիղծ, ինո՞ւ ես այդքան ուրախ: Ասա՛ ինձ պատճառը, ինչ՞ պատահեց քեզ:
Սատանան պատասխանում է.
- Ինչպես՞ չծիծաղեմ տեսնելով այս կնոջը, որ կոծալով ու ողբալով դժոխք է շտապում: Անմիտը կարծում է, թե լալով ու արտասվելով իր չխոստովանած մեղքը կարող է ջնջել. անկարելիին է ձգտում: Ծաղրի և ոչ թե թողության է արժանի:
Այս լսելով քահանան գնում է կնոջ մոտ և ինչ որ տեսնել ու լսել էր ասում է նրան, և երկչոտին ինչպես կարող էր հորդորում է խոստովանելու: Իսկ կինը, մի կողմ թողնելով իր ամոթը, այն մեղքը, որ այդքան ժամանակ թաքցրել էր, մեծ խոնարհությամբ ու արտասուքներով խոստովանում է: Այս տեսնելով՝ սատանան մեծ աղաղակով ու գարշահոտությամբ լցնելով եկեղեցին անհայտացավ եւ այլևս չերևաց:
Հայելի վարուց