Բժիշկը մոտենում է մահճակալին պառկած մի պատանու և հարցնում.
-Ինչո՞ւ ես այս ցուրտ ձմեռվա եղանակին շարունակ սառը ջուր պահանջում ու ասում, որ դրանում վատ բան չկա: Քեզ հիմա անհրաժեշտ է թեյ խմել, որպեսզի կազդուրվես: Ի՞նչ ես արել, որ այդքան բարձր ջերմություն ունես, հիվանդացել ես:
Պատանին պատասխանում է.
-Սառը ջուրն ինձ հիվանդացրեց, այդ սառը ջուրը…, բայց ես այն շատ եմ սիրում և խմում, սակայն դա ինձ սպանում է…
Բժիշկը ժպտում է և խրատում.
-Քեզ սառը ջուրը չի հիվանդացրել, այլ քո ցանկությունն է քեզ հիվանդացրել, քեզ սառը ջուրը չի սպանում, այլ քո ցանկությունն է քեզ սպանում…
Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան։ (Ա Հովհ. 2. 17)
Հովհաննես Մանուկյան