Մի դեպք աբբաներից մեկի համար դաս եղավ: Երբ իր խցում աղոթքի էր կանգնել, ինչ-որ մեկը թակեց դուռն ու ասաց.
- Ներիր ինձ, աբբա՛,- ասաց անցորդը,- կարո՞ղ ես Հալեպ տանող ճանապարհը ցույց տալ:
- Ո՛չ,- պատասխանեց աբբան,- բայց դեպի Երկինք տանող ճանապարհը գիտեմ:
- Ինչպե՞ս հավատամ, որ ինչ-որ մեկն այդքան հեռու տանող ճանապարհը գիտի, եթե նույնիսկ իր շրջակայքի ճամփաները չգիտի,- ասաց ճամփորդը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի