23 Նոյեմբեր, Շբ
Ձկնորսը, որ երազում էր ոսկե ձկնիկ բռնել, շտապում է մեծ-մեծ ձկներ բռնել, նստում է մի ժայռի վրա, կարթը գցում ու սպասում: Սակայն տեղատվություն է լինում, և կարթը հայտնվում է ցամաքի վրա, իսկ ձկներն էլ հեռանում են ծովի խորքը: Հաջորդ անգամ ձկնորսը երերալով, դանդաղ քայլերով ու հապաղելով գալիս է, նստում միևնույն ժայռի վրա, կարթը գցում ջուրը և գոհունակությամբ սպասում: Բայց այս անգամ էլ մակընթացություն է տեղի ունենում, ու ծովի ջուրը գալիս, ծածկում է ժայռն ու շրջակա ցամաքը: Թրջված ձկնորսը ձեռնունայն դուրս է գալիս ափ ու շվարած նայում իրեն հանդիպած ծեր վանականին, որն ասում է.
- Ով հապաղում է՝ անհաջողության է մատնվում, ով շտապում է, նույնպես անհաջողության է մատնվում: Հոգևոր դատողություն է անհրաժեշտ, որպեսզի միշտ ճիշտ ժամանակին գործես…
Հովհաննես Մանուկյան