Հանդիպեցին սովորական դանակն ու թուրը և քանի որ հեռավոր ազգականներ էին՝ ցանկացան մի փոքր զրուցել: Բայց խաղաղ զրույցների ժամանակը չէր: Թրի տերը հարձակում գործեց մի գյուղի վրա, որտեղ դանակի տերն էր բնակվում: Եվ հասարակ դանակը ստիպված էր ահեղ զենքի դեմ մարտնչել: Եվ հաղթեց: Տարիներ անց, մի ընկերական զրույցի ժամանակ, «Ինչպե՞ս կարողացար» հարցին պատասխանեց.
- Դու եկել էիր ուրիշինը զավթելու, իսկ ես, Աստծո օգնությամբ, իմն էի պաշտպանում: Հենց դա էլ ինձ այդքան ուժ տվեց, այնպես որ ոչ միայն քեզ, այլև երեք քեզ նմաններին կհաղթեի այն ժամանակ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի