22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Դատավարությունը

Տաշքենդում հակահեղափոխական գործունեության մեջ մեղադրվող վիրաբուժության պրոֆեսոր Սիտկովսկու դատավարությունը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց: Որպես փորձագետ հրավիրվեց նույնպես վիրաբույժ-պրոֆեսոր Վոյնո-Յասենեցկին (Լուկա Սրբազանը): Քաղաքական գլխավոր վարչության կոլեգիայի նախագահ Յակոբ Պետերսը բառացիորեն կատաղած էր Սրբազանի հանգիստ, համոզիչ փաստարկներից ի պաշտպանություն մեղադրյալի, և նա, ինչպես ասում են, «անցավ անձնական վիրավորանքների».

- Ասացե՛ք, տիրացո՛ւ և պրոֆեսոր Յասենեցկի-Վոյնո, այդ ինչպե՞ս եք գիշերն աղոթում, իսկ ցերեկը մարդկանց կտրատում:

- Ես մարդկանց կտրատում եմ նրանց փրկության համար: Իսկ դո՛ւք հանուն ինչի՞ եք կտրատում, ընկե՛ր հասարակական մեղադրող:

Դատարանի դահլիճը թնդաց ծափերից ու ծիծաղից՝ թուլացնելով լարվածությունը. շատերը գիտեին, որ Պետերսի հարցը սպառնալից ենթատեքստ ունի՝ հոգևորականը նույնիսկ հավի արյուն չպետք է հեղի: Սակայն Լուկա Սրբազանը Պատրիարքից թույլտվություն էր ստացել՝ վիրաբուժությամբ զբաղվելու…

- Իսկ ինչպե՞ս եք հավատում Աստծուն: Դուք նրան տեսե՞լ եք, ձեր Աստծուն,- չէր հանդարտվում Պետերսը:

- Աստծուն չեմ տեսել, սակայն ուղեղի բազմաթիվ վիրահատություններ եմ կատարել, բայց երբեք այնտեղ խելք չեմ տեսել, խիղճ՝ նույնպես:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

02.08.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․