Դղյակը

Մի շինարար ծանր հիվանդանում է և հասնում մահվան դուռը: Մոտենում է պահապան հրեշտակը և խոսում.

- Ինչո՞ւ ես զարմանում, որ այս վիճակի մեջ ես հայտնվել: Շատ անգամ զանազան կերպերով քեզ հուշեցի, որ Աստծուն հավատալ չի նշանակում դղյակ կառուցելու փափագ ունենալ: Սակայն չլսեցիր և շարունակեցիր նույն ընթացքով գնալ` փորձելով հավատքն առ Աստված այդ նպատակին ծառայացնել...

Շինարարն ասում է.

- Թեև շատ չարչարվեցի ու քրտինք թափեցի գեղեցիկ, քանդակազարդ դղյակ կառուցելու համար, բայց ավարտին հասնելուն պես երկրաշարժ եղավ ու այն փլուզվեց: Դրա համար սրտի մեծ ցավ ապրեցի, հուսահատվեցի և հիվանդացա:

Հրեշտակը շարունակում է.

- Մինչև հիմա չհասկացար, որ սրտիդ տաճարը պիտի կառուցեիր, որտեղ Սուրբ Հոգին պիտի բնակվեր, քեզ հավիտենական երջանկություն և ուրախություն պարգևեր, այլ ոչ թե կենտրոնանալ ոչնչացող ու փլուզվող աշխարհի վրա ու սրտումդ աշխարհի դղյակը կառուցել...

 

Հովհաննես  Մանուկյան

09.09.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․