23 Նոյեմբեր, Շբ
Երկու հպարտ իշխան տոնական սեղանի շուրջ վիճում են, թե իրենցից ով է ճշմարիտ և դրա համար դիմում են թագավորին, որը նրանց ուղարկում է ծեր և իմաստուն եպիսկոպոսի մոտ, որպեսզի այդ հարցին պատասխանի: Սակայն ծերունի եպիսկոպոսը երկուսին էլ արդարացի է համարում և նրանցից յուրաքանչյուրին ասում.
- Արդ, եթե քո դատողությունը ճիշտ է, դա դեռ չի նշանակում, որ դիմացինի դատողությունը սխալ է:
Թագավորը հոգևորականին զարմացած հարցնում է.
- Ինչո՞ւ երկուսին էլ ճիշտ համարեցիր: Ինչո՞ւ էին վիճում:
Ծերունի եպիսկոպոսը ժպտալով պատասխանում է.
- Նրանցից մեկն ասում էր, որ չորս ստացվում է, երբ երկուսը գումարում ես երկուսին, մյուսն ասում էր՝ ո՛չ, չորս ստացվում է, երբ երկուսը բազմապատկում ես երկուսով: Այդքան պարզ և հասկանալի հարց էր, բայց նրանց հպարտությունը թույլ չէր տալիս միմյանց լսել ու նույնիսկ այդ պարզորոշ իրողությունը հասկանալ, այլ յուրաքանչյուրն իր տեսակետն էր պնդում, ու միայն դա ճիշտ համարում:
Հովհաննես Մանուկյան