Երջանկությունը

Մի մեծահարուստ երիտասարդ, երկարատև ճամփորդությունից և փնտրտուքներից գունատված, գալիս-հասնում է Հեռավոր Արևելքի ծաղկած բալենու տակ նստած իմաստունի մոտ ու հարցնում.

-Ես գնացի ամբողջ աշխարհը պտտվեցի, շատ նպատակներ իրագործեցի, բայց երջանիկ չդարձա: Ինչո՞ւ ես այդքան պայծառ ու երջանիկ, որովհետև այս կղզուց այն կողմ երբևէ չես նավարկել, չունես հարստություն, փող և հնարավորություն, բայց տեսնում եմ, թե ինչքան պայծառ ու երջանիկ ես..., ինձ էլ հայտնիր քո գաղտնիքը

Իմաստունը հարցնում է.

-Ինչո՞ւ ես այդքան հոգեպես տանջվում, չարչարվում, աշխարհներով մեկ ճամփորդում, ձգտում հնարավորինս գումար և փառք վաստակել, ջանքեր գործադրում ինչ-որ բան անել այս աշխարհում:

Մեծահարուստը մտորում է և պատասխանում.

- Որպեսզի վայելեմ, վերջապես հանգիստ ու խաղաղություն առնեմ:

Ծերունին ժպտում է և ասում.

- Այդ վերջապեսը քո հոգու ներսում է և ոչ թե դրսում, որովհետև այս բալենու տակ նստած արդեն շատ երկար տարիներ է` Աստծուն նայելով հանգիստ եմ առնում և հոգով` խաղաղության մեջ ապրում...

 

Հովհաննես Մանուկյան

26.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․