5 Հոկտեմբեր, Շբ
Մի անհավատ մասնագետ դուրս է գալիս շինարարական կազմակերպության գրասենյակից: Ճանապարհին հանդիպելով մի քահանայի, զարմացած ասում է.
- Իմ ներկայացրած այդքան բազմաթիվ գծագրություններից պատվիրատու տնօրենն ընտրեց մի մարդու առաջարկ, որի շենքի գծագիրն ամենավատն ու վտանգավորն է կառուցման համար: Եվ իմ ամբողջ աշխատանքն ու ջանքերն անվարձահատույց մնացին: Եթե Աստված կա, ինչո՞ւ այդ տնօրենը Աստծո կամքը չի կատարում, մանավանդ իրեն քրիստոնյա է անվանում, արդյոք ո՞ւր մնացին արդարությունն ու ողջամտությունը:
Քահանան առաջ է մեկնում Ավետարանն ու ասում.
- Վերցրո՛ւ, կարդա՛, ահա այստեղ է պատասխանը:
Մասնագետը քմծիծաղ է տալիս.
- Այս գրքի գրվածքներին չեմ հավատում ու նախընտրում:
Այդ դեպքում ինչպե՞ս գտնել պատասխանը:
Քահանան ասում է.
- Դու հիմա ստացար քո հարցի պատասխանը: Ինչպես դու չես հավատում Աստծո կողմից առաջարկվող կյանքի գծագիրը ցույց տվող Ավետարանին ու ընտրում ես սրտիդ կամքը, այլ ոչ թե Աստծո կամքը, այնպես էլ այդ տնօրենն իր սրտի ցանկության գծագիրն է կամենում ու դրան հավատում, որը, թերևս, ամենավատն ու վտանգավորն է շենքի կառուցման համար, սակայն այդ մարդու համար տվյալ պահին հենց իր սրտի ցանկությունն է կարևոր, այլ ոչ թե ողջամտությունն ու արդարությունը...
Հովհաննես Մանուկյան