Երկու ընկերն ու հովիվը

Ամռանը երկու ընկեր մոլորվեցին լեռներում: Նրանց մոտ եղած ջուրը վերջացավ ու սկսեցին ծարավից տառապել: Սակայն ճամփորդները հանկարծ դուրս եկան հովիվի խրճիթի մոտ, ով էլ մի դույլ մաքուր ու սառը ջուր հրամցրեց նրանց: Մի-մի բաժակ վերցրեցին ու սկսեցին խմել: Ընկերներից մեկն արագ ու մեծ կումերով էր խմում, իսկ մյուսը՝ փոքր ու դանդաղ:

Նա ով փոքր կումերով էր խմում՝ հագենալով, հարցրեց ընկերոջը.

- Ինչո՞ւ ես այդքան արագ խմում:

- Որպեսզի շուտ հագենամ: Իսկ դու ինչո՞ւ ես փոքր կումերով խմում:

- Որպեսզի հաճույքը երկարեցնեմ:

Եվ սկսեցին իրար հետ վիճել, թե ինչպես է ավելի լավ խմել:

Նրանց վեճը լսելով՝ հովիվը հաշտեցրեց ընկերներին:

- Երկու միջոցներն էլ լավն են,- ասաց նա,- քանի որ գլխավորը ծարավը հագեցնելն է, իսկ թե ինչպես՝ դա յուրաքանչյուրի անձնական գործն է:

 

«Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար» (Հովհ. 4:14):

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

04.02.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․