23 Դեկտեմբեր, Բշ
Սիրելի՛ մանուկներ,
Ամառային այս լուսապայծառ օրն առավել քան արժևորվում է ձեզ նվիրված տոնի բերկրալից ակնթարթներով: Արև և պայծառություն, լույս և ներդաշնակություն, ժպիտ և հուզում. այս ամենն արտացոլումն են ձեր խինդառատ աչքերի և անմեղ ու անաղարտ հոգիների, ձեր վարակիչ անմիջականության: Ձեզանով մենք՝ մեծերս, դառնում ենք առավել բարի և սիրով լի, այլ խոսքով՝ մենք էլ ձեր պես մանուկ ենք դառնում: Դուք մեր կյանքի բուրավետ ծաղիկներն եք: Տատիկ-պապիկների ուժն ու կորովը, սիրո գունապնակն եք և արարելու մղիչ ուժը:
Սիրելի՛ փոքրիկներ,
Անսահման և ջերմագին սիրով շնորհավորում ենք ձեզ՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, մաղթում օրհնառատ և խանդավառ օրեր: Թող Աստծո Բարեխնամ Աջը խաղաղություն պարգևի Հայոց աշխարհին, հովանի լինի ձեզ և ձեր սիրասուն ծնողներին: Եղեք առողջ և երջանիկ, և թող Տիրոջ սիրառատությամբ իրականանան ձեր մանուկ հոգիներում ծնված լուսավոր երազանքները:
Ջերմագին սիրով և օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ