Գործածիր հենց հիմա

- Հա՛յր Սուրբ,- դիմեց նորընծա ուսանողը վանահորը,- սիրտս լի է աշխարհի նկատմամբ ունեցած սիրով ու զերծ՝ սատանայի գայթակղություններից: Հաջորդ քայլը ո՞րն է լինելու:

Սուրբ Հայրը նրան խնդրեց իր հետ մի հիվանդի այցելել, ով խոստովանության կարիք ուներ: Ընտանիքին մխիթարելուց հետո վանականն ուշադրություն դարձրեց սենյակի անկյունում գտնվող սնդուկին:

- Ի՞նչ կա այդ սնդուկում,- հարցրեց նա:

- Այն հագուստը, որ քեռիս երբևէ չի կրել՝ պահելով դրանք հատուկ առիթի համար և արդյունքում դրանք փտում են սնդուկի մեջ,- պատասխանեց հիվանդի զարմուհին:

- Հիշի՛ր սնդուկի մասին,- ասաց վանահայրը ուսանողին, երբ դուրս եկան այնտեղից,- եթե սրտումդ գանձեր կան, ապա հենց հիմա օգտագործիր դրանք, այլապես՝ կփտեն այնտեղ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

22.03.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․