Համբերության դաս

Վանական եղբայրները մի սուրբ ծերի մոտ գնացին, որ լռության ճգնությանն էր տրվել անապատներից մեկում, և տեսան, որ նրա վանքի հարևանությամբ անասնապահ տղաներ կան հավաքված ու անպատիվ խոսքեր են օգտագործում իրենց զրույցի մեջ: Ծերի հետ տեսնվելուց, զրուցելուց ու նրա խրատներից հոգևոր օգուտ քաղելուց հետո, նրան հարցրեցին.

- Աբբա՛, ինչո՞ւ ես թույլ տալիս, որ այդ տղաներն այդքան մոտ գտնվեն քեզ ու անվայել խոսքերով բղավեն:

Ծերը պատասխանեց.

- Հավատացե՛ք, եղբայրնե՛ր, օրեր են լինում, որ ուզում եմ արգելել նրանց, բայց ետ եմ պահում ինձ, ասելով. «Եթե այս փոքր անհանգստությանը չդիմանամ, ապա ինչպե՞ս պիտի ավելի մեծ գայթակղությունների դիմանամ, եթե Աստված թույլ տա, որ պատահեն ինձ»: Հենց այդ պատճառով էլ նրանց ոչինչ չեմ ասում, որպեսզի իմ մեջ ձևավորվի պատահածը համբերությամբ կրելու ունակությունը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

15.04.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․