Հանդարտության մասին

Ասաց դարձյալ ծերը. «Կոխոտված ճանապարհի վրա դալար խոտ չի բուսնում, թեկուզ և սերմանվի, քանզի կկոխոտվի անցորդ­ների կողմից: Այդպես լինում է նաև մեզ հետ մեր խորհուրդների պատճառով: Իսկ երբ հանդարտվելով դատարկվես և արգելես քո խորհուրդները, այնժամ բուսնելով կծաղկեն բոլոր հոգևոր գործերը, քանզի դրանք բոլորը քո մեջ էին և այն պատճառով չէին երևում, որ նրանց վրայով քայլում էին ախտերը և կոխոտում դրանք»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

29.10.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․