Հանդարտության մասին

Հայր Անտոնիոսը ճգնում էր անապատում և ընկավ մեծ ձանձրույթի մեջ, և կուրացան նրա խորհուրդները: Նա սաստիկ նեղվում էր և ասաց Աստծուն. «Տե՛ր, կամենում եմ ապրել, սակայն իմ խորհուրդներն ինձ թույլ չեն տալիս: Ի՞նչ անեմ իմ այս նեղության մեջ կամ ինչպե՞ս ապրեմ»: Եվ մի փոքր շրջելով` խցի արևելյան կողմում տեսավ իր նման մեկ այլ Անտոնիոսի, որ նստած իր ձեռագործն էր գործում, փութով աղոթքի էր կանգնում և դարձյալ նստում ու պարան էր հյուսում, ապա դարձյալ վեր էր կենում և աղոթում: Այսպես արեց մի քանի անգամ: Դա Տիրոջ հրեշտակն էր, որ ուղարկվել էր Անտոնիոսին զորացնելու համար: Եվ Անտոնը լսեց հրեշտակի ձայնը, որ նրան ասաց. «Անտոնիոս՛, այսպե՛ս արա և կապրես», և հեռացավ նրա մոտից: Երբ հայր Անտոնը լսեց այս, լցվեց ուրախությամբ, գոհացավ Աստծուց և այդպես արեց՝ մինչև իր վախճանը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.05.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․