Հավատի անսասանությունը

Մի հեթանոս թագավոր իր մոտ կանչեց մի եպիսկոպոսի և պահանջեց, որ նա հրաժարվի իր հավատից: Եպիսկոպոսն ասաց.

- Պատկերացրու, արքա՛, որ ծառադ թշնամիներիդ ձեռքն է ընկնում և ոչ մի պայմանով չի ցանկանում դավաճանել քեզ: Թշնամիները հանում են նրա հագուստը, անարգում են նրան և բաց թողնում: Ասա՛ ինձ, տիրակա՛լ, երբ հանուն քեզ տուժած այդ ծառան վերադառնա, արդյո՞ք պատվով ու փառքով չես պարգևատրի նրան:

- Իհա՛րկե, կպարգևատրեմ,- պատասխանեց արքան:

- Դու կարող ես հանել իմ երկրային հագուստը, այսինքն՝ իմ կյանքը, բայց Աստված ինձ նոր, ավելի լավ հագուստով կզգեստավորի,- ասաց եպիսկոպոսը:

Թագավորը մտածեց և բաց թողեց եպիսկոպոսին:

 

Մարմինը հագուստ է՝ հոգու տունը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

14.05.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․