Քանդակագործը

Մի օր մի քահանա քայլում է փողոցով և ահա անցնելիս տեսնում է խաչքարագործ վարպետի, ով, խոնարհված մի անտաշ քարակտորի վրա, կամաց-կամաց զարկերով այն հարթեցնում է, գեղեցկացնում և հետո դրա վրա սկսում է փորագրություններ անել: Քահանան կանգ է առնում, մի պահ ուշադրությամբ նայում է և կես մտքում կես բարձրաձայն ասում է.
-Երանի ես էլ կարողանայի այսպես իմ ժողովրդին հղկել, հեռացնել իրենց վրայից մեղքերը, չար սովորությունները, ապա ամբողջովին մաքրելուց հետո նրանց հոգիներում փորագրեի Քրիստոսի անունն ու Նրա պատվիրանները: Այն ժամանակ քանդակագործը բարձրացնում է իր գլուխը, նայում իր կողքին կանգնած քահանային և ասում. 
-Եթե դու էլ ինձ նման խոնարհվես ու ջանք թափես, դու էլ կհաջողես:

02.08.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․