Հինկտակարանյան խորհրդանշաններ

Սուրբ Աստվածածնի անսերմ հղիության խորհդանշանն է աշխարհի արարման ժամանակ առանց վար ու ցանքի, միայն Աստծո խոսքով հողի` բույսեր աճեցնելը (Ծննդ. 1.11-12): Մարդկության մեղքերի համար Քրիստոսի զոհագործության խորհրդանշանն է Աբրահամի կողմից իր որդի Իսահակի փոխարեն Աստծո պարգևած խոյի մորթվելը: Քրիստոսի մարդեղացման և մարդկանց մեղքերի բոցից փրկելու խորհրդանշանն է հնոցի բոցից Դանիել մարգարեի երեք ընկերների փրկվելը: Ն.Ք. 586 թ. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը հաղթանակ տարավ Հյուսիսային Հուդայի թագավորության հանդեպ, ավերեց Երուսաղեմը և բազմաթիվ հրեա գերիների քշեց Բաբելոն: Գերյալների մեջ էին Դանիելն ու իր ընկերները: Բաբելոնում նրանք չարչարանքներ կրեցին, բայց իրենց տոկունությամբ պահպանեցին իրենց հավատքը և ճշմարիտ աստվածապաշտությունը: Դանիելի ընկերների հետ կապված գեղեցիկ համեմատությունը հիշվում է նաև Առավոտյան ժամերգության քարոզի մեջ` ըստ որի Քրիստոս Ինքն էր, որ իջավ հնոցի մեջ և փրկեց աստվածապաշտ երիտասարդներին. «Որ էջ ի բոց հնոցին և փրկեաց զերիս մանկունսն ի քաղդեացւոց անտի»: Իսկ Իսրայելի տասներկու նահապետները, որոնցից սերվեց հրեա ժողովուրդը, խորհրդանշանն են տասներկու առաքյալների, որոնց քարոզչությամբ քրիստոնյա դարձան աշխարհի ժողովուրդները, և ստեղծվեց Նոր Իսրայելը:

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

18.12.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․