Հոկտեմբերի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրի շրջանակներում, Նաջարյան Աննային (48 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Աննայի ամուսինը մահացել է ութ տարի առաջ, նա իր երկու զավակների հետ բնակվում է Խաղաղ Դոնի 23, բն. 65 հասցեում: Աննան աշխատում է դպրոցում, դասավանդում է հայոց լեզու և գրականություն առարկան: Նրա որդին զինծառայող է: Աննան նշեց, որ իր աշխատավարձի և պետության կողմից աղջկան տրվող նպաստի գումարը բավարարում է միայն, որ հոգան իրենց նվազագույն կարիքները: «Ուրախ եմ, որ եկեղեցին նման սոցիալական ծրագրերի միջոցով աջակցում է կարիքի մեջ գտնվող ընտանիքներին: Անչափ շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին»,- ասաց Աննան:
«Ով ուզում է կյանքը սիրել և բարի օրեր տեսնել. թող պահի իր լեզուն և չար բաներ չխոսի, թող փակի իր շուրթերը և նենգություն չխորհի, թող հեռանա չարից և բարիք գործի: Թող խաղաղություն կամենա և հետևի նրան»,- ասել է Պետրոս առաքյալն իր ընդհանրական նամակում (Ա Պետրոս 3:10-11): Ս. Բարսեղ Մեծը բարեպաշտության մեջ կարևորագույն է համարում լեզուն հաղթահարելը, նենգ մտքերից խուսափելը և չարից հրաժարվելը. «Հնարավոր չէ բարուն հետամուտ լինել՝ առանց հրաժարվելու չարից, ինչպես հնարավոր չէ առողջությունը վերականգնել՝ առանց ազատվելու հիվանդությունից: Ով փնտրում է խաղաղություն, նա փնտրում է Քրիստոսին, քանի որ Նա է աշխարհի խաղաղությունը»:
Կարինե Սուգիկյան