Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Հորդանանի քարանձավում Բառնաբաս անունով մի անապատա­կան կար: Սա մի օր եկավ Հորդանանից ջուր խմելու և ոտքերը եղեգ­ներին խփելով` վերքեր ստացավ, և վերքերը մնացին, իսկ ինքը դրանք բուժելու համար բնավ հոգս չէր անում և իր մոտ եկողներին ասում էր. «Որքան մարդ արտաքուստ չարչարվում է` այնքան ներքուստ հրճվում է»: Եվ այս հայր Բառնաբասը իր այրից եկավ Պերգամոս և այնտեղ մնաց մի տարի, իսկ նրա այրում բնակվեց մի ուրիշ անապատական, որը տեսավ Աստծո հրեշտակին` կանգնած ընծայման սեղանի վրա, որ ծերն էր հաստատել և օրհնությամբ սրբագործել: Անապատականը հարցրեց հրեշտակին. «Ի՞նչ ես անում այստեղ»: Եվ նա ասաց. «Ես Տի­րոջ հրեշտակն եմ. երբ սրբագործվեց այս, ինձ հանձնվեց»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

23.11.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․