Մի վանական հոգևոր առաջնորդ էր փնտրում իր համար և իմացավ, որ մի գյուղում մի ճգնավոր է ապրում, ով գիշեր-ցերեկ հոգու փրկությամբ է զբաղված: Եվ վանականն ուղևորվեց սուրբ ծերի մոտ:
- Ուզում եմ, որ առաջնորդես ինձ հոգու ճամփաներում,- ասաց ճգնավորին:
- Հոգին իր սեփական ուղին ունի,- պատասխանեց անապատականը,- և հրեշտակն է առաջնորդում այդ ճանապարհով: Անդադար աղոթիր:
- Ես չեմ կարողանում այդպես աղոթել: Սովորեցրու, թե ինչպես է պետք աղոթել:
- Եթե չես կարողանում անդադար աղոթել՝ Աստծուն խնդրիր, որ սովորեցնի քեզ:
- Այդպես էլ ոչինչ չսովորեցրիր ինձ,- հիասթափված ասաց վանականը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի