Հոսանքին հակառակ թիավարել

Մի մարդ հանկարծակի արթնացավ ու տեսավ, որ նստած է արագահոս գետի հունով ցած սլացող մի մակույկի մեջ: Գետի աջ ու ձախ ափերին ողորկ ժայռեր էին միայն, իսկ առջևում ջրվեժի դղրդյունն էր: Մարդը հասկացավ, որ մի ելք ունի միայն՝ ողջ ուժով, անհապաղ հոսանքին հակառակ թիավարել: Այդ դեպքում նեղ կիրճից դուրս գալու և ափ հասնելու հույս կար: Պարզ էր, որ եթե սկսի մտածել, թե ինչպես հայտնվեց այդ իրավիճակում, ապա ավելի շուտ ջարդուփշուր կլինի, քան կհասցնի որևէ բան հասկանալ:

Մարդը վճռականորեն ձեռքն առավ թիակներն, ու նավակն սկսեց դանդաղորեն հեռանալ սարսափելի ջրվեժից: Համարյա արդեն ուժասպառ էր եղել, երբ ի ուրախություն իրեն, մի մարդ տեսավ ափին կանգնած: Այդ մարդը պարան նետեց նրան և օգնեց ափ դուրս գալ:

«Ուրեմն չքնենք մնանք, ինչպես՝ ուրիշները, այլ արթուն և զգաստ լինենք» (Ա Թեսաղ. 5:6)

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

12.01.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․