Հպարտ քամին

Քամին մոմը հանգցրեց ու հպարտացավ.

- Այժմ ամեն ինչ էլ կարող եմ հանգցնել, նույնիսկ արևը:

Մի իմաստուն մարդ լսեց դա, ալրաղաց կառուցեց ու ասաց քամուն.

- Չէ՛ մի, արևը հանգցնես: Գիշերն էլ կարող է դա ա նել: Իսկ դու փորձիր այս անիվը կանգնեցնել:

Եվ ողջ ուժով պտտեցրեց մեծ, ծանր անիվը:

Քամին մեկ անգամ փչեց, երկրորդ անգամ, իսկ անիվը կանգ չի առնում: Ընդհակառակը, որքան ավելի էր փչում, այնքան ուժեղ էր այն պտտվում: Խելացի մարդու պարկերն ալյուրով լցվեցին, ինքն էլ սկսեց լիության մեջ ապրել, աղքատներին էլ չմոռացավ:

Իսկ քամին, ասում են, մինչև այժմ փչում է անիվի վրա: Կհարցնեք որտե՞ղ: Ամեն տեղ, ուր հպարտություն կա:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

08.01.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․