Հրեշտակների մասին

Մի անգամ հրեշտակը մարդու կերպարանքով գնում էր մի ճգնավորի հետ: Երբ եկան-հասան այն տեղին, որտեղ լեշ էր ընկած, և գարշահոտություն էր տարածվում, ճգնավորն իր քիթը փակեց, իսկ հրեշտակը նրան հարցրեց.

-Ինչո՞ւ ես քիթդ փակում:

-Այս գարշահոտությունը տանել չեմ կարողանում,- պատասխանեց նա:

Ապա փոքր-ինչ առաջ գնալով` հանդիպեցին գեղեցկատես մի հեծյալի, ով զարդարված էր փայլուն զգեստներով: Դեռևս չէին մոտեցել նրան, երբ հրեշտակն իր քիթը փակեց, որից շատ զարմացած` ճգնավորը հարցրեց.

-Ինչո՞ւ ես այդպես քիթդ փակում:

-Բղջախոհ, հպարտ ու անհամեստ այդ երիտասարդը,- պատասխանեց նա,- առավել գարշելի հոտ է տարածում Աստծո և հրեշտակների առաջ, քան լեշը` մարդկանց:

 

Հայելի վարուց

12.10.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․