Ընտանիքում երկու եղբայր էին մեծանում: Ժամանակի ընթացքում ավագ եղբայրը բուսաբանության պրոֆեսոր դարձավ, իսկ կրտսերը՝ հասարակ բանվոր: Նրանք ամուսնացան ու հաճախ էին ընտանիքներով հավաքվում ու զրուցում կյանքի մասին: Պատահում էր, որ պրոֆեսորը լռում էր և ուշադրությամբ լսում կրտսեր եղբորը, որի դատողությունները շրջապատին ստիպում էին լսել:
Մի անգամ ավագ եղբոր կինն ամուսնուն ասաց.
- Ինչո՞ւ ես կրտսեր եղբորդ լսում: Չէ՞ որ դու պրոֆեսոր ես, իսկ նա՝ հասարակ բանվոր:
- Այո, ես պրոֆեսոր եմ, բայց միայն բուսաբանության, այլ ոչ թե կյանքի,- պատասխանեց խելամիտ ամուսինը:
Կյանքի իմաստությունն ուսումից կախված չէ, իսկ հոգևոր իմաստությունը՝ ճերմակ մազերից ու շատ գիտելիքներից:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի