5 Հոկտեմբեր, Շբ
Մի փոքրիկ մուկ վազքով մոտենում է վագրին և սարսափած նայում իրեն հետապնդող բազեին, որը ճախրելով երկնքում չի հանդգնում մոտենալ:
Անվտանգ զգալով վագրի մոտ մուկն ասում է.
- Բնությունը սխալ է գործել: Եթե ինձ էլ վագր կոչեին, բազեն երբեք ինձ վրա չէր հարձակվի, և հաղթությունն ինձ էլ կուղեկցեր:
Վագրը պատասխանում է.
- Որպեսզի որսի մեջ հաղթանակ տոնեմ, տասն անգամ և ավելին ձախողվում եմ և միայն մեկ անգամ հաջողության հասնում, այլ ոչ թե մեկ կամ երկու ձախողումից հետո հուսահատվում կամ փախչում, ինչպես հիմա դու ես փախչում: Ուստի, ոչ թե պետք է անունդ վագր կոչես, այլ պետք է վերափոխվես, որպեսզի հաջողության հասնես ու հաղթանակես...
Իրական հաղթանակն այն է, երբ անկախ որևէ հանգամանքից ընկած վիճակից կրկին և մշտապես կանգնում ես ու առաջ շարժվում դեպի Աստծո ուղենշած նպատակը:
Հովհաննես Մանուկյան