Ոմանք պատմում էին հայր Մոյիի մասին, թե նա հիվանդացավ և բազում տարիներ ջերմում էր, սակայն երբեք մտքովն իսկ չանցկացրեց նայել ներքին սենյակը և տեսնել, թե ինչ կա այնտեղ, որովհետև շատերն էին նրա համար անհրաժեշտ բաներ բերում: Իսկ իր աշակերտ Հովհաննեսի մտնել-ելնելու ժամանակ փակում էր աչքերն ու երեսը, որպեսզի չտեսնի, թե նա ինչ է անում, քանզի գիտեր, որ նա վստահելի և հավատարիմ մենակյաց է:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016