Ժուժկալություն

Հայր Սիսո Թեբայեցու մասին ասում էին, թե Արսենոյիտի եղեգնուտում էր բնակվում, և այդ ժամանակ մի ուրիշ ծեր հիվանդացավ վանքերից մեկում: Այդ լուրը առնելով` նեղ կացության մեջ հայտնվեց, քանի որ երկու օր էր պահում, իսկ այդ օրը չէր ճաշակելու: Եվ ինքն իր մտքում ասաց. «Եթե այնտեղ գնամ, միգուցե եղբայրներն ինձ ստիպեն ճաշակել, իսկ եթե սպասեմ մինչև վաղը, միգուցե վախճանվի: Բայց և այնպես, այսպես կանեմ. կգնամ, բայց չեմ ճաշակի»: Գնաց, բայց չճաշակեց` թե՛ Աստծո պատվիրանը կատարելով և թե՛ իր կանոնակարգը չխախտելով, որ դարձյալ հանուն Տիրոջ էր:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.03.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․