25 Նոյեմբեր, Բշ
Մի ալեհեր այգեպան մտնում է իր այգին և փայտը կտրող սղոցի ձայն լսում: Առաջանում է դեպի այդ կողմը և տեսնում, թե ինչպես իր թոռնիկը սղոցով փորձում է կտրել ծիրանենու ծառը:
Այգեպանին տեսնելուն պես զայրացած ասում է.
- Այս ծառն ինձ նվիրեցիր և ասացիր, որ շուտով պտուղ է տալու և ինձ համար մեծ բարիքներ է բերելու, սակայն արդեն երկու-երեք ամիս է որևէ պտուղ չի տալիս: Ուստի, ավելի լավ է այն կտրել, քան թողնել և սրա փոխարեն նոր ծառ տնկել:
Այգեպանը պատասխանում է.
- Որդի՛ս, դադարեցրու կտրել այդ ծառը, որովհետև այն պտուղ է տալու ամռանը, իսկ հիմա դեռևս գարուն է: Չե՞ս տեսնում ծիրանենին ծաղկել է պտղաբերելու համար: Ինչո՞ւ ես շտապում: Ամեն պտուղ իր ժամանակին է պտղաբերում:
Նպատակին հասնում են ոչ թե ծառը կտրելով, այլ համբերությամբ հավատարմորեն հետամուտ լինելով: Այդ ժամանակ և՛ պտուղները կքաղես, և՛ բարիք կունենաս ու նպատակդ էլ իրականություն կդառնա:
Հովհաննես Մանուկյան