Կատարյալ առաքինության մասին

Մի եղբայր հարցրեց հայրերից մեկին և ասաց. «Ինչպե՞ս լի­նենք հիմար հանուն Աստծո»: Ծերը նրան ասաց. «Մի երիտասարդ եկավ եղբայրների միաբանություն և հանձնվեց մի բարի ծերի, որպես­զի այս ծերը նրան ուսուցանի Աստծո երկյուղը: Ծերը նրան ասաց. «Ե­ թե մեկը քեզ անարգի, որդյա՛կ, օրհնի՛ր նրան, սեղան նստելիս վա՛տը կեր և լավը թո՛ղ, եթե քո առջև հանդերձներ լինեն, թո՛ղ լավագույնը և վատթա՛րն ընտրիր»: Երիտասարդն ասաց. «Մի՞թե ես հիմար եմ, հա՛յր, որ դու ինձ նման բաներ ես ասում»: Ծերը նրան ասաց. «Նրա համար եմ քեզ ասում` նման բաներն անես, որդյա՛կ, որ հիմար լինես հանուն Տիրոջ, իսկ Տերը կիմաստնացնի քեզ»: Ահա և հայտնեց ծերը, թե ինչպես լինել հիմար հանուն Աստծո»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.11.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․