25 Նոյեմբեր, Բշ
Կեչու տերևն իր արտացոլանքը տեսավ ջրափոսի մեջ ու մտածեց.
- Որքա՜ն եմ կեչուն նման: Ահա բունը, ահա ճյուղերը: Իսկ միգուցե ես ինքս ծա՞ռ եմ:
Եվ պոկվեց կեչուց: Բայց այդպես էլ ծառ չդարձավ: Այլ միայն ջրափոսն ընկավ ու մնաց այնտեղ մինչև չչորացավ ջրափոսի հետ միասին…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի