Խատուտիկը

Քամին փչեց և խատուտիկի փոքրիկ ու փափկափետուր գլխիկներն օդ բարձրացան:

- Սպասե՛ք: Ո՞ւր եք թռչում,- հուսահատ բացականչեց խատուտիկը,- մի՞թե լավ չէր ինձ հետ: Ախր կկորչեք առանց ինձ:

Եվ այնքան տխրեց, որ շուտով թոշնեց ու չորացավ: Այլապես անպատճառ կիմանար, որ հաջորդ ամառ խատուտիկների մի ողջ երամիկ բուսնեց հարևան մարգագետնում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

16.08.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․