4 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր ասաց մի մեծ ծերի. «Եթե իմ կամքին հարմար մի ծեր գտնեի, հաճույքով կմեռնեի նրա հետ»: Եվ ծերը ծիծաղելով` ասաց նրան. «Լավ ես ասում, տե՛ր իմ»: Իսկ նա առավել ևս հաստատվեց իր մտքի մեջ` կարծելով, թե ճիշտ է ասում, որովհետև չհասկացավ ծերի միտքը: Եվ երբ ծերը տեսավ, որ նա կարծում է, թե լավ բան է ասում, նրան ասաց. «Եթե քո կամքին համապատասխան ծեր գտնես, կկամենա՞ս նրա հետ բնակվել»: Եվ նա ասաց` այո՛: Եվ ծերն ասաց. «Որպեսզի ոչ թե դու շարժվես նրա կամքով, այլ նա շարժվի քո կամքով. ահա սրան է հանգում քո միտքը»: Եվ եղբայրը վեր կենալով՝ ընկավ ծերի առաջն ու ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, քանզի պարծեցա` կարծելով թե լավ բան ասացի, մինչդեռ ամենևին դատարկ բան էր ասածս»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016