Խոնարհությունը

Մի անգամ օպտինյան աբեղաներից մեկի մոտ մի կին եկավ և նրա օրհնությունը խնդրեց իր կյանքը միայնակ շարունակելու համար, որպեսզի առանց խոչընդոտների կարողանա պահք պահել, աղոթել ու չոր տախտակների վրա քնել: Ծերն ասաց.

- Գիտե՞ս, չարը չի ուտում, չի խմում ու չի քնում, բայց միևնույն է անդունդում է ապրում, որովհետև խոնարհություն չունի: Ամեն ինչում Աստծո կամքին ենթարկվիր, դա էլ հենց քո սխրանքը կլինի: Խոնարհություն դրսևորիր բոլորի առջև, նախատիր քեզ ամեն հարցում, հիվանդություններն ու վշտերը գոհունակությամբ տար, և դա վեր կլինի բոլոր սխրանքներից:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

17.08.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․