Կրկին անընչության մասին

Դարձյալ պատմեց հայր Դանիելը, թե մեկ ուրիշ անգամ մի մագիստրոս եկավ հայր Արսենի մոտ և նրան հսկայական ժառանգություն թողած մի ազգականի կտակը բերեց: Հայր Արսենը կամենում էր պատռել, իսկ մագիստրոսը նրա առաջ ընկած աղաչում էր ու ասում. «Աղաչում եմ քեզ, հա՛յր, մի՛ պատռիր դա, ապա թե ոչ` իմ գլուխը կկտրվի»: Հայր Արսենը նրան ասաց. «Ես այդ մարդուց առաջ մեռա աշխարհի համար, իսկ նա հիմա վախճանվեց», և հետ վերադարձրեց կտակը` ոչինչ չվերցնելով  իրեն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.01.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․