Մարմինը շարժողը երեքն են

Աբբա Անտոնիոսն ասաց. «Ես կարծում եմ, որ մարմինն ունի բնական շարժում, որը խռովեցնում է նրան, որը հոգունը չէ, այլ՝ միայն մարմինը՝ իբրև անչարչարելի շարժում: Այլ շարժում էլ կա, որ կերակուրներից է, երբ մարմինը զվարճանում է կերակուրներով և ըմպելիքներով, որից առաջանում է արյան եռք, ինչն էլ մարմնի մեջ արթնացնում է շվայտություն և աշխարհիկ ոգի: Այլ է խորհուրդներից ու աղտեղի խոսքերի ունկնդրությունից առաջացած շարժումը: Իմացե՛ք, որ այս երեքն են մարմինը շարժողը. Մեկը բնությունից, երկրորդը՝ կերակուրների առատությունից, երրորդը՝ դևերից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.06.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․