Գրքեր

Միած­նի մար­դե­ղու­թյու­նը

Քա­նի որ ան­կյալ մարդ­կու­թյունն ան­ձամբ կամ մի ո­րևի­ցե մար­դու օգ­նու­թյամբ ան­կա­րող էր վերս­տին դառ­­նալ յուր սկզբնա­կան վի­ճա­կին, քա­նի որ ինքն իսկ, մե­ղան­չողն ու մեղ­քի մեջ սու­զվո­ղը լի­նե­լով, չէր կա­րող սրբել ու բարձ­րաց­նել յուր ան­կյալ մար­մինն ու հո­գին և հաշ­տեց­նել Աս­տու­ծո հետ, պարզ է, որ Աս­տու­ծո կող­մից միայն պետք է լի­ներ դո­րա հա­մար անհ­րա­ժեշտ օգ­նու­թյուն: Այդ օգ­նու­թյան էր ակն­կա­լում մարդ­կու­թյունն, և այդ օգ­նու­թյունը բե­րող Փրկիչն Աս­տու­ծո Միա­ծին Որ­դին է, որ ե­կավ Հոր Աս­տու­ծուց, ի­ջավ մարդ­կու­թյան մեջ աստվա­ծա­յին փրկա­գոր­ծա­կան տնօ­րի­նու­թյունը կա­տա­րե­լու հա­մար: Նո­րա գա­լուստն ու հայտ­նվի­լը պար­զա­պես ցույց է տա­լիս, որ նա ի հավի­տե­նից է, Հոր մոտ է, բայցև աշ­խար­հումն էր, և աշ­խար­հը նո­րա­նով է ե­ղել (Հովհ., Ա 4, 10): Նա բա­ցար­ձակ Բանն է և ա­րա­րա­ծա­կան ամեն բա­նա­կա­նու­թյան աղ­բյուրը, նո­րա­նից է սկիզբ առ­նում օրենքն և ավե­տի­քը, լույսն ու ճշմար­տու­թյունը: Նա ծնված է Հորից ոչ թե ժա­մա­նա­կի մեջ, այլ ի հավի­տե­նից: Այդ ծնուն­դը ա­րա­րա­ծա­կան ծնունդ չէ, այլ ինչ­պես «լոյս ի լու­սոյ», ըստ ո­րում` թե՛ էու­թյամբ ու թե՛ բնու­թյամբ Հոր հետ հա­մա­գո է, և ինչ­պես Հայ­րը միշտ ե­ղել է, այն­պես էլ ե­ղել է Որ­դին նո­րա­նից ան­բա­ժան (Հովհ., ԺԷ 5, 8, 24. Ժ 30) և ու­նի աստվա­ծա­յին բո­լոր կա­տա­րե­լու­թյուն­նե­րը: Այդ ենք ա­սում Հավա­տամ­քի երկ­րորդ մա­սի սկզբում, ըստ ո­րում` «եւ ի մի Տէր» ու «ծնեալն յԱս­տու­ծոյ Հօ­րէ միա­ծին, այ­սինքն` յէու­թե­նէ Հօր» և «նոյն ինքն ի բնու­թե­նէ Հօր» խոս­քե­րով ար­տա­հայտում ենք, որ Միա­ծի­նը բնու­թյամբ է Որ­դի և ոչ թե որ­դե­գրու­թյամբ կամ ու­րիշ սո­վո­րա­կան մտքով, վասնզի ան­նյու­թա­կան հո­գուց ծնյալ ան­նյու­թա­կան հո­գին չի կա­րող բնու­թյամբ և էու­թյամբ տար­բեր լի­նել ծնո­ղից:

Միած­նի ծննդյան խոր­հուրդն ևս պարզ­վում է մեր սահ­մա­նա­փակ մտքի ա­ռաջ «լոյս ի լու­սոյ» նմա­նո­ղու­թյամբ. այ­սինքն` ինչ­պես լույսը լույսից է ճա­ռա­գայթ­վում, այն­պես է և Որ­դու ծնուն­դը, իհարկե, մեր աշ­խար­հից վերց­րած նմա­նու­թյամբ: Դի­պող է Ս. Ն. Շնոր­հա­լու բա­ցատ­րու­թյունը. «Օ­րի­նակ ա­նօ­րի­նակ ծննդեանն Որդ­ւոյ, ոչ այլ ինչ է, բայց որ ի մեզ մտացս ծնունդ զբան, թէ­պէ­տեւ ոչ ա­մե­նայ­նիւ հա­մե­մա­տի ճշմար­տու­թեանն` օ­րի­նակս: Բան ա­սի` յա­ղագս ա­նա­պա­կան գո­լոյ ծննդեանն» (Ընդհ., 13): Նո­րա բա­ցատ­րու­թյան հիմք է ծա­ռա­յել Ս. Գրի­գոր Լու­սավոր­չի խոս­քը, թե. «Վասն այ­սօ­րիկ ա­նուա­նե­ցաւ բան, զի որ­պէս բան ի բե­րան ա­սո­ղին, նոյն­պէս եւ ա­մե­նայն հրա­մանք Հօր կա­մաց ե­լա­նեն ի բե­րա­նոյ Որդ­ւոյ» (Ա­գաթ., 244): «Բան կո­չէ զՈր­դի, զի ծա­նու­ցիչ է կա­մաց Հօր, որ­պէս բան ծա­նու­ցիչ կա­մաց խօ­սո­ղին...» (տե՛ս և Ս. Ներ­սես Մե­ծի ճա­ռը, Բյուզ., 68-74):

Լի­նե­լով ի հավի­տե­նից` Միա­ծի­նը պետք է նա­խա­պատ­րաստու­թյունից հետո գար լրա­ցած ժա­մա­նա­կում և յուր պատ­մա­կան միջ­նոր­դու­թյունը հանձն առ­ներ այն շե­ղված մարդ­կու­թյան փրկու­թյան հա­մար, որ դար­ձյալ յուր­մով էր ստեղ­ծվել: Նո­րա­նով ստեղ­ծվեց աշ­խար­հը, նա հայտ­նվեց մար­գա­րե­նե­րի քա­րո­զու­թյամբ նա­խա­պատ­րաստվող ժո­ղովր­դին, նա յուր պատ­կե­րը մա­սամբ ցո­լաց­րեց սրբա­տենչ հան­ճար­նե­րի ու ժո­ղովր­դի ընտ­րյալ ու­սու­ցիչ­նե­րի մեջ և նո­ցա­նով զարկ տվավ յուր գալս­տյան նա­խա­պատ­րաստու­թյան: Եվ ի վերջո նա ա­ռավ յուր ստեղ­ծած մար­դու պատ­կե­րը, որ նո­րան վերս­տին յուր պատ­կե­րին հասց­ներ: Այդ աստվա­ծա­յին օգ­նու­թյունն անհ­րա­ժեշտ էր ըն­կած մարդ­կու­թյան, և այդ օգ­նու­թյունն է, որ կոչ­վում է փրկու­թյուն:

Փրկու­թյունը պետք է լի­ներ նախ` մար­դու մի­ջի վատ­թար և Աս­տու­ծո հա­կա­ռակ հետ­քերն, ո­րոնք մեղ­քից էին հառաջա­ցել, վե­րաց­նե­լով. և երկ­րորդ` աստվա­ծա­յին բո­լոր բա­րիք­ներն, ո­րոնք մեղ­քի պատ­ճա­ռով հետ էին մնա­ցել, վերս­տին հաստա­տե­լով ու զար­գաց­նե­լով: Ու­րեմն Փրկչի կո­չումն էր երկ­րորդ Ա­դամ լի­նել (Հռ., Ե 12-21. Ա Կոր., ԺԵ 21, 22, 45-49): Մարդ­կանց այն զար­գա­ցումն, որ տա­նում էր նո­ցա դեպի մեղք ու մա­հը, պետք է ընդ­հատ­վեր, նո­րա փչաց­րա­ծը լավաց­նվեր, և Աս­տու­ծո կա­մե­ցած զար­գա­ցու­մը, որ պետք է տա­ներ մար­դուն դեպի սրբու­թյուն ու եր­ջան­կու­թյուն, նո­րո­գվեր: Մար­դու կորս­տա­կան զար­գա­ցու­մը պետք է վե­րա­նար այ­նով, որ Փրկի­չը պետք է հաշ­տեց­ներ նո­րան Աս­տու­ծո հետ, և, մեղ­քի պա­տի­ժը վճա­րե­լով ան­մե­ղու­թյամբ, ոչն­չաց­ներ մար­դու մեղ­քի պա­տի­ժը[1]: Իսկ բա­րե­լավա­ցու­մը պետք է լի­ներ այ­նով, որ այդ Փրկի­չը պետք է մտներ մեր վի­ճա­կը, մեզ նման փոր­ձու­թյան մեջ ընկ­ներ (Եբր., Դ 15), չար­չա­րա­կից լի­ներ մեզ և յուր ան­մա­հա­կան կյան­քով ներ­կա­յաց­ներ մարդ­կու­թյունն յուր բո­լոր կա­տա­րե­լու­թյամբ նախ յուր ան­ձի և ա­պա մեզ` յուր հա­ղոր­դա­կից­նե­րի ան­ձի մեջ: Այդ­պի­սով նա իբ­րև մեր գլուխ ու տերը կձգեր մեզ դեպի ինքն մեր հավատ­քով ու յուր կա­տա­րե­լու­թյան մաս­նա­կից կա­ներ (Եփ., Ա 22. Բ 5. Դ 15. Մատթ., Բ 6. Եբր., Բ 10): Նա պետք է լի­ներ մարդ ըստ ա­մե­նայ­նի մեզ նման, բայց ա­ռանց մեղ­քի և ու­րեմն կու­սա­կան ծննդով (Փիլ., Բ 7. Եբր., 17. Դ 15), որ­պես­զի ոչն­չաց­ներ մեր մեղ­քերն և մեր մե­ղան­չա­կա­նու­թյունը սրբե­լու հա­մար մեղ­քի պա­տի­ժը, այն է` չար­չա­րանքն ու մա­հը, կա­րո­ղա­նար յուր վրա առ­նել մարմ­նով և ա­րյամբ (Եբր., Բ 14, 17) և մեզ ա­զա­տեր նո­ցա­նից: Նա, կա­տա­րյալ մարդ լի­նե­լով, պետք է լի­ներ և կա­տա­րյալ Աս­տված, որպեսզի նո­րա չար­չա­րանքն ու մա­հը սե­փա­կա­ներ, ո­րոնք և իբ­րև մարդ­կանց հա­մար չար­չա­րանք ու մահ` Աս­տու­ծո ա­ռաջ վերջ­նա­կան ար­ժեք ստա­նա­յին, այլև որպեսզի նո­րա աստվա­ծու­թյունը սրբեր մար­դու բնու­թյունը, զորաց­ներ և ըն­դու­նակ դարձ­ներ զար­գաց­ման և իս­կա­կան աստվա­ծա­յին ճա­նա­պար­հը բռնե­լու, հառաջ գնա­լու և կա­տա­րե­լու­թյան ձգտե­լու: Հին մար­դը ամ­բար­տավա­նու­թյամբ աստ­վա­ծա­նալ էր կա­մե­նում և ըն­կավ. Փրկի­չը պետք է խոր­տա­կեր այդ ամ­բար­տավա­նու­թյունը, հե­զու­թյան օ­րի­նակ տար, որ մար­դիկ ըն­դու­նակ լի­նեին Աս­տու­ծո շնոր­հաց ու բարձ­րա­նա­յին: Հին աշ­խար­հի գի­տակ­ցա­կան ամ­բար­տավա­նու­թյունը (Ա­րիստ., Եթի­կա, IV, Գ 24. Ե 5.) պետք է խոր­տա­կվեր մար­դու փրկու­թյան հա­մար Միած­նի հե­զու­թյամբ (տե՛ս և Հովհ., Իմ., 98): Հնգյակ զգա­յա­րանք­նե­րով մե­ղան­չած ու հե­տևա­բար բնու­թյամբ փչա­ցած մար­դու բնու­թյունն առ­նե­լով` պետք է սրբեր, մաք­րեր ու զտեր և կրկին աստվա­ծա­յին բարձ­րու­թյան մեջ դներ[2]. որպեսզի նույն այդ մե­ղան­չա­կան բնու­թյան մար­դը կա­րո­ղա­նար միա­ցու­ցիչ Քրիս­տո­սով և Քրիս­տո­սի մեջ ներ­կա­յա­նալ Աս­տու­ծո ա­ռաջ ու ո­ղոր­մու­թյուն գտնել[3]:

Ա­հա և Աս­տված յուր հավի­տե­նա­կան տնօ­րի­նու­թյամբ ու­ղար­կեց յուր Միա­ծին Որ­դուն, որ նա մար­դա­նար, իբ­րև ճշմա­րիտ մարդ ապ­րեր երկ­րի վրա, կրկին բարձ­րաց­ներ մար­դու ան­կյալ բնու­թյունն յուր ա­ռա­ջվա վի­ճա­կին, չար­չա­րվեր մարդ­կա­յին մեղ­քե­րի փո­խա­րեն, հաշ­տեց­ներ այդ­պի­սով մար­դուն Աս­տու­ծո հետ և աստվա­ծա­յին բարձ­րու­թյան մեջ դնե­լով` իբ­րև Աս­տված ա­մեն­քին, ո­րոնք նո­րան կհավա­տա­յին, շնոր­հեր այդ վսեմ պատիվը, սրբու­թյունը, աստվա­ծա­յին պատ­կերն ու միու­թյունն Աս­տու­ծո հետ (Ա­գաթ., 55. Գր. Արշ., էջ 87, 88):

Ու­րեմն, ըստ Աս­տու­ծո տնօ­րի­նու­թյան և Ս. Ուխ­տին, ըստ հի­նավուրց ակն­կա­լու­թյան (Մատթ., ԺԳ 17) և դա­րավոր մար­գա­րեու­թյան, «Էն Աս­տուած ի մարդ կեր­պա­րա­նա­ցաւ» (Ս. Ղևոնդ., Ե­ղի­շե, 86) և ծնվեց Ս. Կույսից, ա­ռանց ժա­ռան­գա­կան մեղ­քի, սա­կայն մե­ղան­չա­կան մար­դու կեր­պա­րան­քով (Հռ., Ը 3): Նա միաց­րեց յուր աստվա­ծու­թյունն յուր մարդ­կու­թյան հետ անշ­փոթ և ան­բա­ժան միավո­րու­թյամբ[4]: Ըստ ո­րում և ի­րավամբ կո­չում ենք նո­րան աստվա­ծա­մարդ: Այս միավո­րու­թյամբ աշ­խար­հի մար­դը դառ­նում է Աս­տու­ծո Բա­նի հայտ­նու­թյունը, ըստ ո­րում և Քրիս­տոս զինքն կո­չում է թե՛ Որ­դի Մար­դո և թե՛ Որ­դի Աս­տու­ծո: Նա Որ­դի մար­դո է կոչ­վում իբ­րև մարդ­կա­յին սկզբնա­կան մա­քուր բնու­թյուն, որ յուր մեջ անձ­նավո­րված է և երկ­րորդ Ա­դամն է, իսկ Որ­դի Աս­տու­ծո է իբ­րև «լոյս փա­ռաց եւ նկա­րա­գիր էու­թեան» Հոր[5]: Ուստիև ա­սում է, որ ինքն ու­նի ա­մե­նայն իշ­խա­նու­թյուն թե՛ երկն­քում և թե՛ երկ­րում, ինքն է ի­մաստու­թյունը, սրբու­թյունը (Մատթ., ԺԲ 6), աշ­խար­հի Փրկիչն ու Ե­կե­ղե­ցու փե­սան (Մատթ., Թ 15): Նա է մեղ­քի թո­ղու­թյուն տվո­ղը, Ս. Հո­գու ու­ղար­կո­ղը և միշտ ներ­կա յուր ա­նվամբ ժո­ղո­վված­նե­րի մեջ (Մատթ., Թ 6. Հովհ., ԺԵ 26. Մատթ., ԺԸ 20). ըստ ո­րում և ինքն է թե՛ աշ­խար­հի դա­տավո­րը և թե՛ յուր­մով է աշ­խար­հի բո­լոր նշա­նա­կու­թյունն ի­րա­կա­նա­նում (Մատթ., ԻԴ Ղուկ., ԻԱ,), վասնզի վեր­ջում ին­քը գա­լու է, ինչ­պես և հավի­տե­նից ե­ղել է Հոր մոտ (Հովհ., ԺԷ 5): Ըստ ո­րում` Մատ­թեոս, Մար­կոս ու Ղու­կաս ավե­տա­րա­նիչ­նե­րը շեշ­տում են ա­ռավե­լա­պես այս, որ Քրիս­տոս է աշ­խար­հի Փրկի­չը և դա­տավո­րը և հավի­տյան լի­նե­լու է յուր փառ­քով, իշ­խա­նու­թյամբ ու զորու­թյամբ, մինչ­դեռ Հովհան­նե­սը շեշ­տում է և Քրիս­տո­սի ի հավի­տե­նից լի­նե­լը, զի հավի­տե­նա­կա­նը չի կա­րող սկիզբ ու­նե­նալ: Հե­տևա­բար ավե­տա­րա­նիչ­նե­րը ի­րար լրաց­նում են` խոսե­լով Քրիս­տո­սի հավի­տե­նա­կան ծագ­ման և հավի­տե­նա­կան իշ­խա­նու­թյան վրա: Ուստիև ամ­բողջ Նոր Կտա­կա­րա­նում սո­վո­րա­կան են այս­պի­սի վկա­յու­թյուն­ներ` «Որ­դին մար­դոյ որ Էն յեր­կինս» «Որ­դին Աս­տու­ծոյ», «լոյս փա­ռաց եւ նկա­րա­գիր էու­թեան նո­րա», «Տէր փա­ռաց», «Ե­ս եւ Հայր իմ մի եմք», «Հայր յիս է եւ Ես ի Հայր», «Յա­ռաջ, քան զլի­նելն Աբ­րա­հա­մու եմ ես», «Ե­լի ի Հօ­րէ եւ ե­կի յաշ­խարհ», «Ծնաւ ձեզ այ­սօր Փրկիչ, որ է օ­ծեալ Տէր» և այլն:

Ու­րեմն Քրիս­տոս Աս­տված է և մարդ, ուստիև նո­րան հատկաց­նում ենք խոս­քե­րի ըն­թաց­քում թե՛ այն­պի­սի ար­տա­հայտու­թյունք ու ստո­րո­գու­թյունք, ո­րոնք մար­դու են հատուկ և թե՛ այն տե­սակ­ներն, ո­րոնք մի­միայն Աս­տու­ծո են հատուկ, զի նա ճշմա­րիտ միավո­րու­թյուն է Աս­տու­ծո և մար­դու[6]: Թեև Իս­րա­յելա­ցիք հավա­տում էին, որ Աս­տու­ծո և մար­դու հո­գու մեջ հա­ղոր­դու­թյուն է լի­նում, ինչ­պես պա­տա­հում էր մար­գա­րե­նե­րի ու սրբե­րի մեջ, այլև Աս­տված մար­դու կեր­պա­րան­քով ե­րևում է ս. մարդ­կանց, սա­կայն նո­ցա հա­մար մի նո­րու­թյուն էր տես­նել Ա­րար­չի և ա­րա­րա­ծի ի­րա­կան միու­թյունը: Նո­քա չգի­տեին, որ Աս­տու­ծո և մար­դու հո­գու հա­ղոր­դու­թյունը և Աս­տու­ծո մարդ­կա­յին կեր­պա­րան­քով ե­րևա­լը մի նա­խա­պատ­րաստա­կան օ­րի­նակ էր գա­լիք մար­դե­ղու­թյան, ուստիև հայ­հո­յու­թյուն էին հա­մա­րում, երբ Քրիս­տոս, մարդ գո­լով հան­դերձ, զինքն Աս­տված էր ա­նվա­նում (Հովհ., Ժ 33): Հե­թա­նոս­ներն էլ ծանոթ էին աստված­մար­դու­թյան, ինչ­պես գի­տենք նո­ցա ա­ռաս­պել­նե­րից և աստված­մարդ­կա­յին կա­տա­րե­լա­տիպ­նե­րից, սա­կայն Աս­տու­ծո մար­դա­նա­լը նոր էր, զի նո­քա սո­վո­րա­բար մար­դուն էին աստվա­ծաց­նում: Աս­տու­ծո և մար­դու միու­թյունը նո­ցա մեջ ե­րևա­կա­յա­կան էր և ոչ ի­րա­կան, բա­նաստեղ­ծա­կան էր և ոչ պատ­մա­կան: Բայց և նո­քա չգի­տեին, որ յուրյանց մեջ սո­վո­րա­կան այդ տե­սու­թյունը մի ստվե­րա­կան նա­խա­պատ­րաստու­թյուն էր իս­կա­կան գա­լիք մար­դե­ղու­թյան: Ուստիև որ­քան էլ Քրիս­տո­սի աստվա­ծա­մար­դու­թյունը, ըստ նո­ցա ա­ռաս­պե­լաց և ի­մաստա­սի­րու­թյան, ըն­դու­նե­լի էր, այ­նով հան­դերձ մի հի­մա­րու­թյուն էր հա­մար­վում, երբ լսում էին, թե Աս­տված մարմ­նա­ցել ու մար­դա­ցել է, մի մար­դը Աս­տու­ծո հայտ­նու­թյունն է և էա­պես նո­րա հետ միա­ցած, ո­րով սրբու­թյունն ու ար­դա­րու­թյունը հայտն­վում է, և ո­րին հավա­տա­լով կա­րե­լի է եր­ջան­կու­թյուն վա­յե­լել, իսկ չհավա­տա­լով` նզովք: Ա­ռավել ևս հի­մա­րու­թյուն էր նո­ցա աչ­քում Քրիս­տո­սի խա­չվի­լը մարդ­կու­թյան մեղ­քի հա­մար, վասնզի ճշմա­րիտ Աս­տվա­ծը նո­ցա մեջ դեռևս ան­ծանոթ Աս­տված էր:

Սա­կայն իս­կա­պես Աս­տու­ծո և մար­դու միու­թյունն ան­հաս­կա­նա­լի չէ մար­դու հա­մար. բավա­կան է միայն հիշել, որ մար­դու մար­մինն ևս բո­լո­րո­վին ան­բա­ցատ­րե­լի կեր­պով միավո­րված է նո­րա հո­գու հետ (Ընդհ., 141, 119). Ճիշտ այդ­պես և սքան­չե­լի խորհր­դավո­րու­թյամբ միա­ցած է Աս­տվա­ծա­յին բնու­թյունը մարդ­կա­յին բնու­թյան հետ և մեկ դար­ձած: Ս. Հայ­րե­րը դո­րա­նից ավե­լի ևս ըմբռ­նե­լի օ­րի­նակ են բե­րում նույնիսկ ան­շունչ աշ­խար­հից. հրա­ցած եր­կա­թը ո՛չ եր­կաթ է սոս­կա­պես և ո՛չ հուր, մինչ­դեռ ան­բա­ժան միա­ցած` թե՛ եր­կաթ է և թե՛ հուր[7] (Ընդհ., 341): «Ա­նա­պա­կան խառ­նու­թեամբ կեր­պա­ցեալ զմերս ի մարմ­նի, ըստ օ­րի­նի հոգ­ւոյ եւ մարմ­նոյ, եւ ոսկ­ւոյ ընդ հրոյ, եւ կամ յայտ­նա­պէս իսկ ա­սել` լու­սոյ ընդ օ­դոյ, ոչ փո­փո­խեալ եւ ոչ ան­ջա­տեալ» (Ս. Գր. Նա­րեկ., ԼԴ): Բայց իհարկե այս շոշա­փե­լի օ­րի­նակ­նե­րի լու­սա­բա­նու­թյունը չի կա­րող վե­րաց­նել Աս­տվա­ծոր­դու մար­դե­ղու­թյան հրա­շա­լի­քը, որ ա­մե­նայն օ­րի­նա­կից վեր է, միշտ կմնա մեր հավատ­քի հա­մար մի սքան­չե­լի խոր­հուրդ (Ա. Տիմ., Գ 16): Ու­րեմն իզուր է թե­րա­հավատ հրեա­նե­րի ձգտու­մը, որ նո­քա ջա­նում էին մար­դե­ղու­թյան վար­դա­պե­տու­թյունից ին­քյանց գայ­թակ­ղեց­նող կող­մե­րը վե­րաց­նել, ուստիև Քրիս­տո­սին սկսան հա­մա­րել ա­մե­նա­մեծ մար­գա­րե, ա­մե­նա­հան­ճա­րեղ մարդ և մին­չև ան­գամ ե­ղած­նե­րի մեջ ա­մե­նա­կա­տա­րյալը: Բայց այս քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տու­թյուն չե­ղավ, այլ ա­մե­նա­զար­գա­ցած հրեու­թյուն, որ ոչ մի կերպ չէր կա­րող փրկու­թյուն տալ մարդ­կանց: Ընդ­հա­կա­ռակն, հե­թա­նո­սա­կան ի­մաստա­սի­րու­թյունը, յուր ուղ­ղու­թյան են­թարկ­վելով, Քրիս­տո­սի մար­դե­ղու­թյունը ե­րևա­կա­յա­կան և ա­ռե­րևույթ հա­մա­րեց և Քրիս­տո­սի պատ­մու­թյունը վե­րա­ծեց սո­վո­րա­կան ա­ռաս­պե­լա­բա­նու­թյան, ո­րով մարդ­կանց փրկու­թյուն տա­լը նույն­պես ե­րևա­կա­յա­կան դար­ձավ: Ըստ այդ ի­մաստա­սի­րու­թյան` կա­րող էր լի­նել ե­րևա­կա­յա­կան միու­թյուն Աս­տու­ծո և մար­դու մեջ, և, ու­րեմն, այդ­պի­սի մի Փրկիչ հի­մա­րու­թյուն չէր լի­նիլ: Եվ, ու­րեմն, քրիս­տո­նեու­թյունը դառ­նում է ա­մե­նա­կա­տա­րյալ ա­ռաս­պե­լը հե­թա­նո­սու­թյան մեջ, մինչ­դեռ մեղքն և Աս­տու­ծո ու մար­դու մի­ջի հա­կադ­րու­թյունը ի­րո­ղու­թյուն է, որ չի կա­րող ե­րևա­կա­յու­թյամբ վե­րա­ցվիլ: Հե­տևա­բար հրեա­նե­րի ե­բիո­նյան կո­չված մո­լո­րու­թյունը ան­կա­րող է դարձ­նում փրկա­գոր­ծու­թյունն, իսկ հե­թա­նո­սաց կար­ծա­կան (դո­կետ) կամ գնոս­տի­կյան կո­չված ա­ղան­դը (մա­նի­քե­ցիք, ա­պողի­նա­տիք, ե­րևու­թա­կանք) չկա­յա­ցած ե­րևա­կա­յու­թյուն է շի­նում աստվա­ծա­յին ի­րո­ղու­թյունը: Եր­կու հիմ­նա­կան ա­ղանդ­ներ, ո­րոն­ցից նո­րա­նոր սնունդ­ներ են ստա­նում նո­րա­գույն գի­տու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից շա­տե­րը, ո­րոնք ա­տե­լու­թյան տրա­մադ­րու­թյամբ և ան­հավա­տու­թյամբ ձգտում են լոկ մարդ­կա­պես ըմբռ­նե­լի դարձ­նել աստվա­ծա­յին փրկա­գոր­ծու­թյան մեծ խոր­հուր­դը:

Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցին, մեր­ժե­լով այս եր­կու ա­ղան­դավոր միա­կող­մա­նիու­թյունք, նա դավա­նում է, որ Քրիս­տոս Տեր Աս­տու­ծո Որ­դին է, Հորից ծնված Միա­ծին է, այ­սինքն` նո­րա էու­թյունիցն է, ճշմա­րիտ Աս­տու­ծո ծնունդ Աս­տված է և Աս­տու­ծո բնու­թյունից, նո­րա­նով են ե­ղել երկն­քի ու երկ­րի վրա տե­սա­նե­լի և ան­տե­սա­նե­լի ա­րա­րած­նե­րը, և նա է մեր Տերն ու Փրկի­չը: Հա­պա խոս­տո­վա­նում ենք` «որ յա­ղագս մեր մարդ­կան եւ վասն մե­րոյ փրկու­թեան ի­ջեալ ի յերկ­նից մարմ­նա­ցաւ, մար­դա­ցաւ, ծնաւ կա­տա­րե­լա­պէս ի Մա­րիա­մայ սրբոյ Կու­սէն Հոգ­ւովն Սրբով: Ո­րով էառ զմար­մին, զհո­գի եւ զմիտ եւ զա­մե­նայն, որ ինչ է ի մարդ ճշմար­տա­պէս եւ ոչ կար­ծեօք» (Տե՛ս և Գ 2, 6): Ուստիև, ըստ Հա­յաս­տանյայց Ե­կե­ղե­ցու վար­դա­պե­տու­թյան, որ­քան էլ հաս­կա­նա­լի դարձ­նենք մեր մտավոր հա­սո­ղու­թյան Քրիս­տո­սի մար­դե­ղու­թյունը իբ­րև մի աստվա­ծա­յին բա­րիք մեր իսկ փրկու­թյան հա­մար, այն­քան էլ ան­հա­սա­նե­լի է, վասնզի նույն­պես ան­հա­սա­նե­լի է մեզ հա­մար մեր հո­գու ու մարմ­նի միու­թյունն իսկ և մա­նա­վանդ ան­հա­սա­նե­լի է այդ խոր­հուրդն իբ­րև Աս­տվա­ծա­յին սքան­չե­լիք: Այլև, ըստ մեր հավատ­քին, Քրիս­տո­սի մար­դե­ղու­թյունը սքան­չե­լի խոր­հուրդ պետք է մնա, զի մար­դե­ղու­թյունը ոչ թե մեր կամ­քովն, այլ Աս­տու­ծո ո­ղոր­մա­ծու­թյամբ է տնօ­րին­վել. այդ մի աստվա­ծա­յին շնորհ է ան­կյալ և ա­նօգ­նա­կան մարդ­կու­թյան հա­մար[8]: Իսկ մարդ­կու­թյունը կա­րող է միայն ևեթ ըն­դու­նել և միայն ըն­դու­նել այդ ա­մե­նա­բարձր բա­րի­քը: Այդ է պատ­ճա­ռը, որ Քրիս­տոս ոչ թե մարդ­կա­յին կամ­քով է ծնվում, այլ ըն­դուն­վում է Ս. Կույսից և ծնվում է Ս. Հոգ­վով (Հովհ., Ա 13): Քա­նի որ մարդ ա­նար­ժան է այդ բարձր շնոր­հաց, հե­տևա­բար թե՛ կամ­քով, թե՛ խորհր­դով և թե՛ մտա­ծո­ղու­թյամբ չի կա­րող մաս­նա­կից լի­նել այդ տնօ­րի­նու­թյան: Ա­ռա­ջվա անհ­նա­զան­դու­թյան և ան­հավա­տար­մու­թյան փո­խա­րեն նա պետք է յուր բո­լոր էու­թյամբ ու հավատ­քով նվի­րվի Աս­տու­ծո, որպեսզի նո­րա ո­ղոր­մա­ծու­թյամբ փրկվի: Իսկ ե­թե մենք մեր կամ­քով ու մտքով մաս­նա­կից լի­նեինք այդ փրկչա­կան տնօ­րի­նու­թյան, չէինք կա­րող փրկվիլ, զի մարդ­կա­յին կամ­քը, մտա­ծո­ղու­թյունն ու զգա­ցո­ղու­թյունը ըն­կած և ա­պա­կան­ված էր Ա­դա­մա­յին ան­կու­մով աշ­խար­հի իշ­խա­նու­թյան ներ­քո: Որ­քան ըն­կած էր մար­դը, այն­քան մեծ և սքան­չե­լի ե­ղավ շնոր­հը (Հռ., Ե 20) և այն­քան մեծ, որ երբեք մարդ­կա­յին միտ­քը չէր կա­րող այդ­պի­սի մի բարձր խոր­հուրդ հղա­նալ ու ծնել: Այդ­պի­սի մի բարձր շնոր­հաց ըն­դու­նե­լու­թյան ճշմա­րիտ օ­րի­նակ ե­ղավ մարդ­կու­թյան հա­մար Ս. Կույսն, որ ոչ մի այլ փա­փագ ու պա­տիվ չու­նե­ցավ, բա­ցի այն, որ ին­քը Տի­րոջ մայ­րը և Տի­րոջ ա­ղա­խի­նը դար­ձավ (Ղուկ., Ա 44, 38) կա­տա­րյալ հավատ­քով ու հե­զու­թյամբ:

Այս­պես, ու­րեմն, Քրիս­տոս թե՛ մեզ­նից մեկն է և թե՛ մեզ­նից տար­բեր է ծնուն­դով և էու­թյամբ և այդ­պես միայն նա դառ­նում է մեր Փրկիչն ու մեզ յուրյան նմա­նեց­նում: Նա է մարդ­կու­թյան կա­տա­րե­լու­թյունն ու կա­տա­րե­լա­տիպ, որ ար­տա­հայտ­վում է «Որ­դի Մար­դոյ» խոս­քով[9], և մարդ­կու­թյունը պետք է ձգտի դեպի նո­րան: Նա իբ­րև Քրիս­տոս` Իս­րա­յելա­ցոց հետ դրված աստվա­ծա­յին ուխ­տի և նո­ցա հույսե­րի կա­տա­րումն է. իբ­րև Փրկիչ` նա­խա­մար­դուն ավե­տած զավակն է, իսկ իբ­րև Աս­տվա­ծոր­դի և Որ­դի Մար­դո` մարդ­կու­թյան հույսե­րի ի­րա­կա­նա­ցումն է և մարդ­կա­յին պատ­մու­թյան միջ­նա­կետն ու նպա­տա­կը: Նա որ­դի Դավ­թի է և Որ­դի մարդ­կու­թյան, վասնզի նա «Զգե­ցաւ զմի մար­մին` ըստ թուա­կա­նի միով մար­դոյ, եւ միով մար­դով ու­նի զա­մե­նայն մարդ­կու­թիւնս» (Ե­ղի­շե, 318): Նո­րա­նով է սկսվում նոր ժա­մա­նակ և նոր պատ­մու­թյուն, նա է մարդ­կանց Տերն, ու նո­րա մեջ` յուրա­քան­չյուրի մխի­թա­րու­թյունը, ա­մեն­քի միու­թյունն և այն ա­մե­նի կա­տա­րու­մը, որ անհ­րա­ժեշտ է մար­դուն[10]:

Արդ, Քրիս­տոս է աստվա­ծա­յին կա­տա­րյալ սի­րո ա­պա­ցույցը, մար­դու կա­տա­րյալ հավատ­քի ճա­նա­պար­հը դեպի աստվա­ծու­թյուն ու մար­դու և Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյան բարձ­րա­գույն ի­րա­կա­նա­ցու­մը, որ ճշմա­րիտ կրոնի պսակն է: Մար­դու կո­չումն է տեն­չալ առ Աս­տված և միա­նալ նո­րա հետ, ըստ ո­րում` մեր կոչ­ման կա­տա­րյալ ի­րա­կա­նա­ցումն է Քրիս­տոս: Նո­րա մար­դե­ղու­թյան վեհ խորհր­դի մեջ ի­րա­կա­նա­նում է մար­դու մարմ­նավոր ու հո­գևոր միավո­րու­թյան հա­կա­սու­թյան լու­ծու­մը և Աս­տու­ծո ու մար­դու կա­տա­րյալ հաշ­տու­թյունն ու հա­ղոր­դակ­ցու­թյունն[11] իբ­րև մար­դու կոչ­ման ի­րա­գործ­ման ճշմա­րիտ հավաստիք: Այս է, որ ամ­փո­փե­լով ա­սում է Ս. Գրի­գոր Լու­սավո­րի­չը. «Եւ որ­պէս Որ­դին Աս­տու­ծոյ ե­ղեւ Որ­դի Մար­դոյ եւ զգե­ցաւ զմեր բնու­թիւնս եւ կա­տա­րեաց զար­դա­րու­թիւնս ա­մե­նայն ե՛ւ հոգ­ւով, ե՛ւ մարմ­նով, այս­պէս եւ մեք զգեց­ցուք զուղ­ղու­թիւն եւ կա­տա­րես­ցուք զա­մե­նայն ար­դա­րու­թիւնս ի Քրիս­տոս, զի որ­դիք Աս­տու­ծոյ լի­ցուք եւ աստուածք սի­րով: Զի մարմ­նա­ցաւ Որ­դին Աս­տու­ծոյ կա­մօք, եւ յանձն էառ զա­մե­նայն կիրս մարդ­կան բնու­թեան մե­րոյ բաց ի մե­ղաց: Սոյն­պէս եւ մեզ լի­ցի աստուա­ծե­ղէն զօ­րու­թեամբն ընդ ա­մե­նայն կիրս ան­ցա­նել ա­ռանց յանց­ման, զի կա­րողք լի­ցուք հա­սա­նել ի չափ հա­սա­կի կա­տար­մանն Քրիս­տո­սի» (Հաճ.): «Վասն զի ի հո­ղե­ղէն բնու­թեանս կեն­դա­նա­կեր­պե­ցաք, եւ ի հո­ղե­ղի­նէս  հո­գե­ղէն զգե­ցաք պատ­կեր» (Մամբ. Վերծ.):

 

 

[1] «Քանզի սպառնացաւ մահ Ադամայ, թէ ճաշակեսցէ ի պտղոյն. եւ զի յանցաւոր պա­տուիրանին գտաւ` ի մահ եւ ի մեղս` գրաւեցաւ զաւակօք. եւ ոչ գտաւ ոք ի մարդ­կա­նէ, որ անմեղութեամբ զմահուն վճարէր զպարտս, եղեւ որդի Ադամայ` Որդին Աս­տու­ծոյ` անպարտն մեղաց, եւ փոխանակ մեղաւորացս մեռաւ եւ պարտաւորացս. ապա արկ զիշ­խանութիւն ի վերայ մահու` խորտակելով զդրունս նորա եւ հանելով ի նմանէ զըմբռնեալսն»:  Խոսր. Անձ., 36. հմմտ. Սարկ. Վարդ., Աղոթք, Դ:

[2] «Զմեր հողեղէն բնութիւնս զգեցաւ եւ խառնեաց յանխառն աստուածութիւնն, զի տացէ մեզ զիւր անմահութիւնն եւ զանվշտութիւնն եւ զանչարչարութիւնն: Զապակա­նացու մարմինս խառնեալ յանապականութիւն աստուածութեանն, զի զբնութիւնս մեր անա­պականս գործեսցէ»: «Արդ ինքն իջեալ կամօք` զի զսիրեցեալսն խառնեսցէ յաս­տուածութիւնն»: Ագաթ., 295, 339, 342, 344:

[3] Ա Տիմ., Բ 5. Կող., Գ 3. Ա Հովհ., Բ 1. Գաղ. Գ 19. Եբր., Ը 6. Թ 15, ԺԲ 24:

[4] «Եթէ զմարդկա՞ն ինչ վկայութիւն ունիցիմք, ապաքէն Աստուծոյ վկայութիւն մեծ է, զոր վկայեաց ի վերայ Որդւոյ իւրոյ. եթէ` դա է Որդի իմ սիրելի, ընդ որ հաճեցայ, դմա լուարուք: Եւ ոչ բաժանեաց յերկուս բնութիւնս, եւ յերկուս անձինս, եւ յերկուս միտս. այլ դայն» եւ «դմայն» ասելով` զմիութիւնն յայտարարեալ»: Ժողով Է. դարու, Սեբեոս, 125:

[5] Եբր., Ա 3. Հովհ., ԺԷ, Գ 13. Մատթ., ԺԸ 20. ԺԱ 21. Ղուկ., Ժ 32. Հովհ., Զ 46. Ը 40, 95. Ժ, 15:

[6] Խաչիկ կաթուղիկոսը, բազմաթիվ վկայություններ բերելով, ասում է. «Տեսե՞ր զան­բաժանելի միաւորութիւնն ի հարցն երանելեաց, որ ո՛չ բնութեան զանազանութիւն եւ ո՛չ կրից, եւ ո՛չ ներգործութեան, եւ ո՛չ կամաց` ոչինչ ի ներքս բերեն. Հաւատովք խոս­տո­վանեալ եւ երկրպագեալ եւ ոչ քննեալ»: Ասողիկ, 225:

[7] «Ոչ թանձրացեալ բանն յոսկր եւ ի մարմին, եւ ոչ մարմինն անօսրացեալ ի պար­զութիւն բանին բնութեան, որպէս փայտ ի բոց ի ծուխ լուծեալ. այլ բանն մարմ­նացեալ եւ մնացեալ. նոյնպէս մարմինն աստուածացեալ եւ ոչ փոփոխեալ յանմարմնութիւն: Եւ համառօտագոյն ասել` ոչ փոխեալ եւ ոչ փոփոխեալ, զի անփոփոխելի լուսոյն ճառա­գայթ զփոփոխելի նիւթովն փայլատակեալ, կայծակն իմն նոյնակերպ եւ նոյնագործ բանին հրաշաբուսեալ կատարիւր, երկու կատարեալ ի մի կատարեալ կենդանի գլխաւորեալ, անճառ խառնմամբ միաւորեալ. որպէս ձայն ի բան եւ բան ի գիր, եւ լոյս ընդ օդ եւ հուր ընդ երկաթ, եւ տեսութիւն ընդ ակն, եւ մուխ ընդ պողուատ, եւ հոգի ընդ մար­մին, եւ եւս նոր եւ օտար խառնմամբ. մի բնութիւն է եւ ոչ է շփոթեալ»: Վարդան վարդ. ի խնդրո Կոստ. Կաթող. դավանություն:

[8] «Տե՛ս, թէ որչափ համարձակութիւն ունի սէրն առ Աստուած, որպէս թէ նման Աստուծոյ առնէ զմարդն: Զի Աստուած սիրովն իւրով նման մարդկան եղեւ եւ եցոյց, թէ մարդիկ իւրեանց սիրովն նման Աստուծոյ լինելոց են» (Հովհ. Մանդ., 214):

[9] Նոր Կտակում 88 անգամ հիշվում է այդ անունը. հմմտ. Դան., Է 13-14 Ես., Թ, 6. Բ Թագ., Է 12-16:

[10] Մատթ., ԺԶ 13, 16. Հովհ., ԺԲ 34. Հռ., Ե 12. Ա Կոր., ԺԵ 45. Մատթ., ԺԱ 29. ԻԸ 19. Ընդհ., 390:

[11] «Բանն ի Հօրէ ի դուրս եկեալ եւ ընդ մարմնոյ միաւորելով` արեգակնապէս փայ­լեալ ելոյծ զբոլոր մարդկային բնութեանս զոգւոցն գիշեր» (Մամբ. Վերծ., 64): «Միա­շաբթէ սկիզբն լինելիութեան, զի անդուստ սկզբնաւորեալ երկնի եւ երկրի արար­չա­գործութիւն: Արդ` վասն զի առաջին աստուածավայելուչ ապականեցաւ իրագոր­ծու­թիւն յանցաւորութեամբ նախահօրն աղագաւ, զյանցաւորի առնու զկերպ, եւ որպէս զյան­ցաւորս տայ ի դատապարտութիւն զանձն. եւ որպէս թողացուցանէ դատողացն զինքն դատապարտել, զի զդատապարտութիւն առաջին մարդոյն գրաւականեսցէ: Եւ մարդացեալն Աստուած պարտաւորութիւն ընդունի, եւ փոխանակ գրաւականի հօրն ի մեղս ի մարմինն աստուածացեալ եւ անյանց զմեղս ընդունի կամաւորաբար եւ յանցա­ւորապէս, եւ մարմնացեալ յաստուածութեամբն զբոլոր յանցաւորութիւն լուծանէ զնախ­նի մարդոյն, անյանց զնա առաջի ինքեան կացուցանէ Հօրն» (77):

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

07.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․