Ներքևի թագավորությունը

Ոմն սուրբ տեսիլքով տեսավ, թե մարդիկ ինչպես էին ուզում Երկնային Արքայություն մտնել: Ամբոխը հավաքվել էր Արքայության դարպասների մոտ, և երբ դրանք բացվեցին՝ Աստված ասաց մարդկանց.

- Եկեք, օրհնյալնե՛ր, ժառանգեցեք Երկնային Արքայությունը:

Եվ հանկարծ մարդկանցից մեկն ասաց.

- Տե՛ր, ես շատ շնորհակալ եմ Քեզ, բայց մի մարդ կա, որ տհաճ է ինձ համար, թող նա Քո Արքայություն չմտնի:

Մեկ ուրիշն էլ ձայնակցեց նրան.

- Տե՛ր Աստված, ես պատկերացնել անգամ չեմ կարող, որ ինձ նեղացնող անձն ինձ հետ Քո Արքայությունում պետք է ապրի:

Եվ ուրիշներն էլ սկսեցին Աստծուն խնդրել.

- Տե՛ր, եթե մեզ Քո Արքայությունը վերցնես, թող այնտեղ չլինեն այն մարդիկ, ովքեր տհաճ են մեզ համար:

Եվ այդժամ լսում են Աստծո ձայնը, որ ասում էր.

- Երկնային Արքայությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր երկրի վրա ապրելով, սովորել են սիրել մերձավորին և խոնարհ լինել: Իսկ նրանց համար, ովքեր չեն ցանկացել սեր և խոնարհություն սովորել, այլ թագավորություն կա, միայն թե այն ավելի ցած է գտնվում:

Եվ լռություն տիրեց, և փակվեցին Երկնային դարպասները:

 

Սիմեոն Աթոսացի

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

22.01.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․