25 Նոյեմբեր, Բշ
- Որդյակնե՛ր, առանց Քրիստոսի կյանքը կյանք չէ։ Վե՛րջ։- բացականչեց հայր Պորֆիրիոսը։- Անցավ, ավարտվեց․․․ Եթե քո բոլոր գործողություններում ու խորհուրդներում չես տեսնում Քրիստոսին, ապա օտար ես Նրան․․․
Ինչպե՞ս դա հասկացար։
Ես մի երգ եմ հիշում․
«Քրիստոսի հետ ամեն ինչ կանցնենք,
Հանդիպենք վախին, մոխրի կվերածենք»։
Չե՞ք լսել։ Դե՞։ Երեխաներն են երգում այս երգը, տպվել-մնացել է հիշողությանս մեջ․․․
Մենք հենց այդպես պետք է նայենք Քրիստոսին՝ առանց վախի․․․ Նա մեր ընկերն է, Նա մեր եղբայրն է, Նա ամենալավն ու սքանչելին է այն ամենինց, ինչ կա։ Նա ամեն ինչ է։ Նա մեզ դիմում է որպես ընկեր ու ասում․ «Չէ որ դուք իմ ընկերներն եք։ Մի՞թե չեք հասկանում։ Մենք եղբայրներ ու քույրեր ենք։
Ոչ-ոչ, մի՛ վախեցիր, չէ որ ես դատավոր չեմ․․․ Ձեռքիս դժխոքի խորխորատների բանալիներ չկան, Ես ձեզ չեմ վախեցնում, չէ՛։ Ես ձեզ սիրում եմ։ Ընդհակառակը, ուզում եմ, որպեսզի դուք Ինձ հետ միասին ուրախանաք կյանքով․․․» Հասկանո՞ւմ եք։
Ուզում եմ ձեզ ցույց տալ՝ ահա՛ թե ինչ է Քրիստոս։ Եվ մռայլության, հուսահատության, ինքնամփոփության համար այստեղ տեղ չկա, երբ մարդ խորասուզված տանջվում է ամեն տեսակի մտքերից՝ տառապելով իր կյանքի ուղու վրա ստացած վերքերից։ Քրիստոսի մեջ նման ոչ մի բան չկա։
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը