22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Հայրերից մեկը պատմեց, թե Թեսաղոնիկեում մի կուսանաց վանք կար: Այնտեղի կույսերից մեկը, բանսարկուից գրգռված, կամեցավ դուրս գալ վանքից: Սա ելնելով` ընկավ պոռնկության մեջ, հետո զղջալով բարերար Աստծո առաջ, Ով և աջակից եղավ նրան ապաշխարության համար, եկավ իր վանքում ապաշխարելու, սակայն դռան առջև ընկավ և վախճանվեց: Նրա վախճանը հայտնությամբ երևաց մի եպիսկոպոսի, որը տեսավ սուրբ հրեշտակներին, որ վերցրին նրա հոգին, և դևերին, որոնք հետապնդում էին և վիճաբանության մեջ էին հրեշտակների հետ` ասելով. «Մե՛րն է և մեզ ծառայեց այսքան ժամանակ»: Եվ երկար ժամեր վիճեցին սուրբ հրեշտակներն ու ասացին. «Ապաշխարեց», իսկ դևերն ասացին. «Չհասցրեց վանք մտնել, ինչպե՞ս եք ասում, թե ապաշխարեց»: Եվ հրեշտակներն ասացին. «Այն պահից ի վեր, երբ տեսավ Աստված սրա կամքն ու զղջումը, ընդունեց նրա ապաշխարությունը. իսկ նրա և ամենքի կենդանության տերն Աստված է»: Եվ դևերն այս խոսքերից ամոթահար` հեռացան: Տեսիլքը տեսնող սուրբ եպիսկոպոսը այս ամենը պատմեց ոմանց, որոնցից էլ մենք լսեցինք և պատմեցինք ձեզ: Այս իմանալով, եղբայրնե՛ր, նախ Աստծո օգնությամբ զգուշանանք մեր անձերի համար և թույլ չտանք որևէ խորհրդով մեղանչել, այլ ընդդիմանանք և մարտնչենք, մանավանդ` վանքերից դուրս չգանք, քանզի ուր ենք գնում` գիտենք, բայց ինչի մեջ ենք ընկնելու` չգիտենք:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

 

26.06.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․