Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Ոմն եղբայր վանքից վանք շրջելու ընթացքում գարշելի մեղքերի մեջ ընկավ և վանք վերադառնալուց հետո՝ մեռավ, իսկ նրա երեսը սևացած էր: Վանահայրը հոգով իմացավ իրողությունը, և բոլոր վանականների հետ միասին, երեք օր անդադար խնդրեց Աստծուն: Եվ ահա տեսավ, որ Տերը թոթափում էր նրա հոգին դևերից` ասելով. «Վանական գործերի մեջ լինելով՝ մեղանչեց, և այժմ ողջ միաբանությունն է խնդրում: Եթե մի ողջ քաղաք խնդրի մի մահապարտի համար, թագավորը չի մերժի, ապա ես, որ ողորմած Աստված եմ, ինչպե՞ս արգելեմ իմ գութը»: Վանահայրն իր տեսիլքը պատմեց եղբայրներին, և նայեցին մեռելին և տեսան, որ նրա դեմքը պայծառացած էր, և թաղեցին նրան ի փառս մեր Քրիստոս Աստծո:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.12.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․