Պարտքը

Մի մեծահարուստ մարդ ընկնում է հանդերձյալ աշխարհ և զարմանում, երբ չար ոգիները հավաքվում են իր շուրջը և թույլ չեն տալիս դեպի Երկնքի Արքայություն շարժվել` ասելով, թե դու պարտապան ես ու եկել է վճարելու ժամանակը: Բայց մեծահարուստը հպարտ գոհունակությամբ պատասխանում է.

- Ես շատ հարուստ մարդ եմ և ոչ ոքի պարտք չեմ, այլ հարստություն եմ կուտակել, վայելել, նաև բարեգործություն արել:

Դևերից մեկն ասում է.

- Մենք տվել ենք քեզ ագահություն, անարդարություն, խաբեություն, գողություն, և դու դրանց միջոցով ունեցվածք ես ձեռքբերել: Արդ, այդ ամենի համար մեզ պարտք ես և այժմ հավիտենական խավարի մեջ պիտի մշտապես մեզ ծառայես ու հատուցես:

Ավետարանը զգուշացնում է, որ չեք կարող և´ Աստծուն ծառայել, և´ մամոնային» (Մատթ. 6.24):

 

Հովհաննես Մանուկյան

07.12.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․